AM | RU
USD
EUR
RUB

Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների արքան վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում․ Արփինե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԲոլոր նրանց ովքեր մտնում են թյուրիմացություն զույգի սարքած նախկին- ներկա դիսկուրսի մեջ, մի երկու բան հուշեմ՝

1. Այս պահին ՀՀ-ում իշխանություն չկա։ Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների արքան սրան նրան փոխելով վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում։ Ժամանակ է ձգում։ Ինչու՝ կհասկանաք շուտով։ Հետեւաբար քանի դեռ նոր ընտրություններ չեն եղել բոլորը նախկին են, բոլորը՝ ձեզնից սկսած նիկոլով վերջացրած։

2. Չի լինելու վերադարձ նախկին բարքերին, նախկին արատավոր երեւույթներին, նախկին՝ հարստությունից կուրացած դեմքերին, որոնց ՄԵԾ մասը դավաճանի կողքին է եղել այս ընթացքում, մի նոր հարուստների խավ էլ ձեւավորվել է հիմա։

3. Չի լինելու վերադարձ քծնող միջակությունների դասին, որոնք բոլոր իշխանությունների օրոք հարմար տեղ են գտնում ու կրկնելով սրա նրա մտքերը՝ իբր խելացի մարդու տպավորություն են թողնում։

Դրա հետ մեկտեղ՝ վերադարձ պիտի լինի պրոֆեսիոնալներին, տեխնոկրատներին, նվիրյալներին, ազնիվներին։

ՀՀ փոքր պետություն է ու չի կարող իրեն թույլ տալ շռայլություն՝ չօգտագործել իր լավագույն որդիների կարողությունները՝ երբ ու որտեղ էլ նրանք լինեն։ Համախմբում՝ հանուն պետության լինելու է։

Հայաստանը չի չորացել, որ մեկ կամ երկու հոգու միջև լինի ընտրությունը, իսկ դիակապտությամբ զբաղվողների «վարչապետի» քաղաքական կենսունակության միակ հակափաստարկը լինի «նախկինին» վերադարձի վախը ։

Հայ ազգը չի սպառել նորմալ, հավասարակշիռ ու հայրենասեր ղեկավար ունենալու իր հնարավորությունները։

Չի կարող պաթոլոգիկ սուտասան, ապիկար պարտության սիմվոլը լինել հայ ազգի առավելագույնը։

Չի կարող անսահման փառասեր, անհիմն ինքնասեր, գրագիտության ու կրթվածության ցածր շեմ ունեցողը լինել ազգի դեմքը։

Չի կարող աշխարհին ներկայանալու մեր հավաքական կերպարի մաքսիմումը լինել Էրատոյի ամուսինը։

Սա չափազանց նվաստացուցիչ է՝ իրական լինելու համար։

Հ.Գ. Թող ձերբակալի ում եւ ինչքան ուզում է։ Իրենից վախեցող չկա։ Բանի տեղ դնող չկա։ Կողքիններից սկսած։ Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների հերոսն է ինքը։ Դնոյի խաչակիրը։ Դագաղով իշխանության եկած, դագաղով հեռացողը։ Սա խարան է։ Մշտական խարան։

Հ.Գ. Ադրբեջանի ժողովրդին ուրախացնողի դեմքը։ Հայկական Շուշին փոխվեց ադրբեջանական Շուշայով։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Image may contain: sky, outdoor and nature

 

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan