Պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում. Գեղամ Մանուկյան

Պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Արցախյան հարցում պարտվողական, կապիտուլյացիան, գաղտագողի, որևէ մեկի հետ չխորհրդակցելով, թուրքի դեմ ծնկի իջած ստորագրություն դնող պաշտոնյան պետք է հեռանա: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի մեջ չկար նշված իր հրաժարականի մասին, ըստ նրա՝ սա արվում է ժամանակ ձգելու համար: «Երկու օր է՝ պաշտոնյաներ, նախարարներ է փոխում, բայց մենք չենք տրվելու դրան, որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Այո, սոցապնախարարը տապալել է իր գործը, բայց նա չի պարտվել արցախյան մարտում, պաշտպանության նախարարը մեծ մեղքեր է ունեցել, բայց նա չի գլխավորաբար պարտվել արցախյան մարտում, և դրա համար պաշտոնյանների փոփոխությունները մեր գլխավոր պահանջից մեզ չեն շեղում»:

Մանուկյանը շեշտեց, որ որևէ ոստիկանական ուժ չի կարող լռեցնել պահանջի ձայնը, ինչպես երեկ փորձում էին անել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում