ՉԼ. Ռեալը լուրջ կորուստներ ունի Ինտերի դեմ խաղից առաջ
24/11/2020 13:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում նախատեսված Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա խաղին Մադրիդի «Ռեալը» մոտենում է կորուստներով:
Կորոնավիրուսի պատճառով խաղին չեն կարողանա մասնակցել Կազեմիրոն ու Լուկա Յովիչը, իսկ Սերխիո Ռամոսը, Էդեր Միլիտաոն ու Ֆեդերիկո Վալվերդեն խաղը բաց կթողնեն վնասվածքների պատճառով:
Հարցականի տակ է նաև Օդրիոսոլայի ու Բենզեմայի մասնակցությունը:
Մրցաշարային աղյուսակում 5 միավորով առաջատարը Մյունխենգլադբախի «Բորուսիան» է: 4-ական միավոր ունեն «Շախտյորն» ու «Ռեալը», իսկ «Ինտերը», իսկ 2 միավորով վերջին հորիզոնականում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում