AM | RU
USD
EUR
RUB

«Իմ նկատմամբ սադրանք է եղել. Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել». Ավետիք Իշխանյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՍադրանք է եղել իմ նկատմամբ: Այս մասին Ոստիկանության Կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտակայքից:

«Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներիցս մեկը, որին բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում՝ բնակարանային հարցով. քրեական անցյալ ունեցող մեկն էր: Անցնելիս բավական ագրեսիվ ձևով ասաց՝ «ինչ եղավ իմ գործը»: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում»,- ասավ Իշխանյանը՝ նշելով, թե դրանից հետո նշված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել Իշխանյանի ու Ղարաբաղի հասցեին:

«Հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ: Այդ ժամանակ եկան քաղաքացիները և ոստիկանները, նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց: Հետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկվել»,-ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց՝ ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած. «Դրանից ելնելով՝ ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, և ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ պետք է զգույշ լինել, հավանաբար առաջիկայում այդպիսի սադրանքներ էլի կլինեն»,- ասաց նա:

Իշխանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել. «Ես ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները, պատճառներից մեկն էլ այն է, որ այդ կառույցները դե յուրե գտնվում են նրա ենթակայության տակ, և այդ կառույցների այն ղեկավարներին, որոնց չի վստահում, «ձեռնոցի» պես փոխում է, մինչև իր համար վստահելի լինեն և իր անօրինական հրամաննները կատարեն»,- ասաց Իշխանյանը:

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ «Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,- գրել էր Մելիքյանը։

Լրահոս
Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան» ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը Այսօրվա հոսանքազրկումների մասին Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ինչու Ռուսաստանում հեղափոխություն չի լինի. Regnum-ի անդրադարձը Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը. Սուրեն Սարգսյան Ադրբեջանը ևս 31 զոհված զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ»․ Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից «Հրապարակ»․ ԲԴԽ անդամը՝ Ջհանգիրյանի հավակնությունների մասին «Ժողովուրդ»․ Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, մինչև նոր գաղափարներ ծնվեն «Ժողովուրդ»․ Իշխա­նությունը պատրաստվում է հաս­նել նրան, որ ԱԺ-ն ցրվի, բայց Փաշինյանը մնա իր պաշտոնին «Հրապարակ»․ Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թ․ Վարդանյան «Ժողովուրդ»․ Աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին «Հրապարակ»․ Ծրագրում են կտրուկ գործողություններ անել և Փաշինյանին հեռացնել պաշտոնից «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում «Հայաստանի Հանրապետություն». Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 27 Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Շուշիի բնակֆոնդը սպառված էր, ադրբեջանցի փախստականներին տեղ չկար. Շուշիի քաղաքապետ (տեսանյութ) Անասնային ինքնապահպանման բնազդով Նիկոլը ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել․ Մ․ Մինասյան ՌԴ-ն ողջունում է Իրանի ձգտումն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը. Լավրով Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները. Զարիֆ Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կախված չեն լինելու ԱՄՆ-ի «քմահաճույքներից» Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 հուշարձան Վազգեն Մանուկյանի հանդիպումը Արարատի մարզի բնակիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138 դեպք ինչը կարող էր Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը․ Սամվել Ֆարմանյան Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 65 զոհված զինծառայողի անուն Ոստիկանության և վարչապետի ապարատի ծախսերը ավելացել են Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan