AM | RU
USD
EUR
RUB

Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք չկարողացանք պաշտպանել մեր հայրերի հաղթանակը, մեզ ոչ ոք չի ներելու սրա համար, մենք ինքներս մեզ չենք ներելու՝ իշխանությունը, որովհետև ստեց, մենք, որովհետև հավատացինք ստին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Նրա խոսքով, սա «հաղթելու ենք» վերնագրված մեր ամենախայտառակ պարտությունն էր։

«Մեր բանակը 2.5 տարում չէր կարող գերժամանակակից սպառազինությամբ բանակ դառնալ, այս պարտության ակունքներն ավելի վաղ անցյալից են գալիս, դա անժխտելի է։ Ինձ համար այս պարտության մեկնարկը տրվել է այս դահլիճում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այո, մենք պարտադրված ենք ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Վազգեն Սարգսյանի խոսքն է, որը բոլորս մոռացանք»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի, հիմա շրջանառվում է նաև նոր միֆ՝ որոշ շրջաններում հայերի և ադրբեջանցիներ համատեղ խաղաղ ապրելու միֆն է.

«Ռոմանտիկան գուցե անհրաժեշտ է հեղափոխություն անելու համար, դա ինչ-որ տեղ կարևոր է լրագրության համար..., բայց աշխարհագրական այս դիրքում գտնվող երկրի նման ղեկավարման համար պետք է լինել իրատես և հեռուն տեսնող։ Համատեղ ապրե՞լ, ինչպե՞ս»։

Սրբուհի Գրիգորյանի խոսքով, նայելով գերեվարված մեր զինվորների ստորացումները, իրենց տները չլքած տարեցների նկատմամբ տեղի ունեցողը տեսնելուց հետո չի կարելի հավատալ համատեղ ապրելու միֆին։

«Խոսվում է Սյունիքով անցնելիք ճանապարհի մասին։ Որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը, եթե դա չի անցնելու բնակավայրերի միջով, ինչպե՞ս ենք ապահովելու ճանապարհներին հարակից համայնք-բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը։ Չե՞ն դատարկվելու այդ բնակավայրերը, մտածե՞լ եք այդ մասին։ Ինչպես երևում է՝ ոչ»,- նկատեց պատգամավորը։

Նա նշեց նաև, որ իշխանությունները չեն մտածել նաև գերիներին օր առաջ Հայաստան վերադարձնելու մասին.

«Հիմա խոսվում է, որ Բաքվում հաղթական շքերթ է կազմակերպվելու, և մեր գերիները, մեր հայրենակիցներն են ցուցադրվելու։ Այս ստորացումներից մեր հայրենակիցներին զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք։ Բանակցելու հարց է, ինչպես նաև բանակցելու հարց է մեր սահմանների հարցը։ Վաղը ուշ է լինելու, շարժվե՛ք, պարոնայք։ Հետայսու ոչ մի բանակցությունում մենք չպետք է պարտվենք»։

Լրահոս
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Արցախցի փախստականների կեցության դժվարությունների, հետագա անելիքների մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողան Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի Միհրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում ստեղծվել է ՆԳՆ Զարիֆն՝ Իրանի հաջորդ նախագա՞հ. Regnum-ի անդրադարձը Արմեն Աշոտյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր Նիկոլի հեռացումով կսկսի մեր ժողովրդի ոտքի կանգնելն ու արդարության վերականգնումը Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն Ամերիկագետը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը Ինչու՞ պատերազմը չտեղափոխվեց հակառակորդի թիկունք. Տոնոյանը պատասխանում է Տոնոյանը մեկնաբանել է «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին 15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում Հունվարի 26-28-ը եղանակը կտաքանա, 29-ին սպասվում է ձյուն Երևանի 4 վարչական շրջաններում ջրանջատում է սպասվում Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ) Հեգնանքով ենք ասել. պատգամավորը՝ Փաշինյանին «հարգելի պարոն վարչապետ»-ով դիմելու մասին «Սա հարձակվողական բնույթի զորավարժություն է. փորձագետը՝ Կարսի զորավարժությունների մասին Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan