Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ինչու է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն մենակ, ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են խաղապահները և ուր է պետությունը, որպես ինստիտուտ, և ինչու է քաղաքացին ադրբեջանցուն խնդրում, որ իր տանից թողի իր իրերը դուրս հանի, մենք ուր ենք հասել»,-ասաց նա:
Նա նշեց, որ հասկացանք պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահի Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա մեղմ ասած խայտառակություն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է, իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:
«Եթե այս ընթացքում պարզվի, որ ազերիները մտել են ոսկու հանք, Սոթքը արդեն Վարդենիսի տարածք է, եթե այնտեղ ներխուժել են, սա լրջագույն խնդիր է»,– ասաց նա: Նա կոչ արեց պաշտպանել վարդեսցիների իրավունքները, մարդիկ միայնակ են մնացել:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն էլ նշել է, որ շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում