Գուժ Մանուկյանը հիվանդանոցում է

Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնում հետազոտություն է անցնում: Ինչպես տեղեկացնում են բժկական կենտրոնի նույն բաժնից, Գուժ Մանուկյանն իրենց մոտ է տեղափոխվել հուլիսի 16-ին եւ դեռ հայտնի չէ, թե երբ նրան դուրս կգրեն, նա դեռ բուժման կուրս է անցնում:

Կենտրոնից չմանրամասնեցին Գուժ Մանուկյանի առողաջական խնդիրը, միայն տեղեկացրին, որ նրա վիճակը բավարար է:

Հիվանդանոցում Գուժ Մանուկյանին են այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում