Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ

Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այս ամեն կատարվածի համար ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա: Առաջինին ճանաչում եմ այնքանով, որքանով նա հասցրեց իրեն դրսևորել երկրի վարչապետի պաշտոնում: Ասել է թե՝ չեմ ճանաչում…

Իսկ ահա Արցախի նախագահի պարագայում ամեն ինչ այլ է, որովհետև երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած, ազատագրական մարտերում ընկերություն վաստակած և, վերջապես՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնն զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել նույն այն թշնամու առաջ, որը ժամանակին ծնկաչոք խոնարհումով էր ընդունել իր մարտիրոսված եղբոր կերտած հերոսական հաղթանակը…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում