Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ և առիթ է ունեցել կրկին անգամ իր հանձառությունը արտահայտելու: Այդ հանձառությունը հիմնվում է տարբներ ասպեկտների վրա, և դրանցից մեկը վերաբերվում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Եվ այդ գանձերի պահպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ընդգծել է Լըմուանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում