Ուննիվերսիադայի քննադատները թող վիագրա խմեն` հանգստանան. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում անցկացված Ունիվերսիադայի անդամների հետ հանդիպմանը անտեղի է համարել խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանի հավաքականի հաջողություններն ապահովել են պրոֆեսիոնալ մարզիկները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Պուտինը այդպիսի խոսակցություններ տանողներին խորհուրդ է տվել զբաղվել սպորտով, իսկ եթե առողջությո ւնը չի ներում՝ «Վիագրա» խմել: «Այդպես էլ ուզում եմ նրանց խորհուրդ տալ զբաղվել սպորտով, իսկ եթե առողջական խնդիրներ կան՝ դիմեն բժշկի: Այստեղ նստած մարդիկ առողջ են, մի գուցե նրանք նաեւ Վիագրա փորձեն, հնարավոր է օգնի»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ափսոսանք է հայտնել, որ իր երկրում միշտ եղել են մարդիկ, ովքեր մրցակիցների հաղթանակի դեպքում թերագնահատել են Ռուսաստանին: Որոշ մասնագետներ ասում են, որ Կազանում անցկացվող Ունիվերսիադայում Ռուսաստանի հաղթանակն ապահովել են պրոֆեսիոնալ սպորտսմեններ ՌԴ հավաքականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում