AM | RU
USD
EUR
RUB

Գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։

Նախ նա ստում է, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։

Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքներ էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։ Այս ամենն ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։

Իդեպ, 7 շրջանների վերադարձ նախատեսված չէր անգամ 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի նոր իշխանություններին փոխանցված եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից 2020 թվականի ապրիլին բացահայտված փուլային տարբերակի առաջարկում։

Հողատուն նշում է, թե իբր դեռևս 2007թ․-ից մադրիդյան սկզբունքների համաձայն Շուշիում 90% ադրբեջանական բնակչություն պետք է լիներ, այնինչ կրկին խեղաթյուրում է իրականությունը։ 2007-ից այս կողմ այդ սկզբունքները լրամշակվել էին, քանիցս հրապարակվել եւ մեր թողած բանակցային ժառանգության մեջ ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ այլեւս նախատեսված չէր։

Հիշեցնեմ նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես նաև իր իսկ ԱԳՆ-ը հայտարարել են, որ Շուշիի հարց բանակցային գործընթացում երբեք չի եղել, հետևաբար նա նորից ստում է։ Ավելին, հիմա Շուշիում, նաև Հադրութում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում 100% ադրբեջանական բնակչություն է լինելու։

Խոսելով Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի մասին՝ հայտնում է, թե իբր Ադրբեջանը օրակարգ էր ձևավորել և Մինսկի Խումբը փաստացի այդ օրակարգը դիտում էր որպես առաջնահերթություն։

Կատարյալ սուտ․ Ապրիլյան պատերազմից հետո առաջ եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց մասին նա չի հիշատակում։ Հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ այդ պայմանավորվածությունները թույլ էին տալիս կայունացնել հակամարտության միջավայրը, նոր պատերազմի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, իսկ դրանց կյանքի կոչվելը ձգձգելու դեպքում համանախագահների մոտ Ադրբեջանին դնում էին դեստրուկտիվ դերակատարության մեջ եւ երկարաձգում էին անցումը այսպես կոչված «բովանդակային բանակցություններին»։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։

Որպեսզի համոզվել որ թեզը, թե իբր Ադրբեջանն էր թելադրում բանակցային օրակարգը, հերթական կատարյալ, անբարոյական սուտն է․ բավական է կարդալ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումը ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունները, որտեղ ընդհուպ մինչև 2018թ․-ի փետրվար կարմիր գծով անցնում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություների կատարման կարևորությունը։

Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի, ինչի մասին Ալիևը բացահայտումներ արեց պատերազմի սկսվելուց առաջ։ Ըստ այդմ, Հայաստանում ներքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Դուշանբեում համաձայնություն է ձեռք բերվել չկրակել, որի դիմաց աթոռից կառչած հողատուն համաձայնել է օրակարգից հանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Արդյունքում սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը եւ չունենալով գիտելիք, փորձ եւ ուղեղ, նա փակիւղի մտցրեց բանակցային գործընթացը։

Հայտարարում է, թե հարկավոր է չսրել իրավիճակը, քանի որ ամենակարևորը գերիների, զոհվածների մարմինների հարցերն են․ «թուրքը տեսնում՝ ուրախանում է» և փոխանակման գործընթացը ձգձգում է՝ Հայաստանում լարվածությունը առաջացնելու նպատակով։ Սա նույնպես ծիծաղելի փաստարկ է, քանի որ Ադրբեջանի համար իրենից ավելի մեծ նվեր գոյություն չունի․ բավական է թերթել ադրբեջանական կայքերը, հեռուստահաղորդումները, ու կտեսնեք, որ նրան պարզապես լվում են այնտեղ ամեն հնարավոր ձևով, հետևաբար դժվար թե Ադրբեջանը շահագրգիռ լինի վերջինիս հեռացման հարցում։ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ձեռք է առնում նրան, ցավոք՝ նաև հայ ժողովրդին։

Ավելորդ է նշել, որ այս ընթացքում դեպի Նախիջևան առանձին կոմունիկացիայի հարց երբեք չի քննարկվել։

Հ.Գ. Հերթական բարոյազուրկ շարադրությունը գրելու փոխարեն հրաժարականիդ երկտողը գրիր, #հողատու։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (տեսանյութ) Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար, մենք ուշանում ենք․ Վ․ Հովհաննիսյան Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Աբրահամյան Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan