Այվազովսկու բնապատկերը դարձել է լոնդոնյան Sotheby’s աճուրդի գլխավոր լոտը
02/12/2020 18:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երեքշաբթի օրը Sotheby’s- ի լոնդոնյան աճուրդի տան «ռուսական» աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն Սև ծովի ափերին» կտավը դարձել է թոփ լոտը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նկարը վաճառվել է 2,3 միլիոն ֆունտ ստերլինգով՝ ակնկալվող 1,2-1,8 միլիոն դոլարի փոխարեն:
Աճուրդում գլխավոր լոտերի թվում է եղել Այվազովսկու մեկ այլ նկար՝ «Կոլումբոսի մեկնումը Պալոսի նավահանգստից» (ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգ):
Sotheby’s-ի «ռուսական» աճուրդը շարունակվում է նաև այսօր: Աճուրդին ներկայացվում են դեկորատիվ և կիրառական արվեստի գործեր, արժեքավոր սրբապատկերներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում