Տասնամյակի ամենահայտնի գրքերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսական Ozon օնլայն խանութը կազմել է վերջին 10 տարվա ընթացքում ինտերնետում ամենաշատ վաճառվող լավագույն 10 գրքերի ցանկը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում են ընկերությունից:
Մասնագետները վերլուծել են գրքերի վաճառքը 2010-2020 թվականներին: Հոգեբան Միխայիլ Լաբկովսկու «Ուզում եմ և կլինեմ» աշխատությունը տասնամյակի ամենավաճառվող գիրքն է: 2017-ին լույս տեսնելուց ի վեր այն Ozon-ով գնվել է ավելի քան 100 հազար անգամ:
Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի տնտեսագետ, խորհրդատու Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գիրքը: 10 տարվա դիտարկումների ընթացքում այն միակ գիրքն է եղել, որ մշտապես եղել է թոփում և ողջ ընթացքում պահանջարկ է ունեցել:
Լավագույն 10-յակի երրորդ տեղում է Լյուդմիլա Պետրանովսկայայի «Գաղտնի աջակցություն: Կցորդը երեխայի կյանքում» գիրքը: Չորրորդ տեղում է Այն Ռենդի « Ատլանտը թոթվեց ուսերը» գիրքը, որը գեղարվեստական գրքերի շարքում առաջատարն էր Ozon-ի վաճառքում:
Ցուցակի հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում են Մաքսիմ Իլյախովի և Լյուդմիլա Սարիչևայի «Գրիր, կտրիր» և Մասարու Իբուկայի «Երեք տարի անց արդեն ուշ է» գրքերը:
Յոթերորդ տեղում է Ջոն Կեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» գիրքը, որին հաջորդում է Սվետլանա Բատյաևայի և Ելենա Սավոստյանովայի «Ալբոմ ՝ ամենափոքրի խոսքի զարգացման համար» գիրքը:
Ըստ Ozon –ի, լավագույն 10-ի վերջին երկու տեղերում են Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» և Ադել Ֆաբերի ու Էլեյն Մազլիշի «Ինչպե՞ս խոսել, որպեսզի երեխաները լսեն, և ինչպես լսել, որպեսզի երեխաները խոսեն» ստեղծագործությունները:
Ընկերության հաղորդագրության համաձայն, 2020 թ.-ի տաս ամիսների ընթացքում Ozon- ով գրքերի պատվերների ընդհանուր քանակը տարեկան կտրվածքով աճել է 40 տոկոսով, իսկ գեղարվեստական արձակի վաճառքները վերջին 5 տարում աճել են 2.5 անգամ ` 2010-2015 թվականների ժամանակահատվածի համեմատ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում