Պաշտպանության բանակը կանգնեցրել է թշնամու ակտիվությունը
20/07/2013 13:57
Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի պետական սահմանին հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Times.am»-ին տեղեկացրին, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները սահմանի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում