Արմեն Մելիքբեկյան. Տարվա վերջին Մելենդեսն ու իր թիմը կհեռանան Հայաստանից

Արմեն Մելիքբեկյան. Տարվա վերջին Մելենդեսն ու իր թիմը կհեռանան Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռավար ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի մասին:

«Ցավոք, բայց պայմանագիրն ավարտվում է: Արդեն տարվա վերջին նա ու իր թիմը մեկնելու են Հայաստանից: Բայց դրանով համագործակցությունը չի ավարտվի, նա կժամանի այստեղ

Մենք կարևորագույն նվաճումներ ունեցանք այս երկու տարում: Մենք ունենք ֆիզպատրաստության ծրագիր: Մարզչական կրթության հայերեն թարգմանված նյութեր: Կունենանք տեխնիկական տնօրեն: Շատ կարևոր է օգտագործել այն արժեքավոր դասախոսությունները, որ նա ու իր թիմը թողնում են մեզ:

Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է հայկական ֆուտբոլին: Նրա աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Կապառոսը, Մինյանոն: Կազմակերպվեց դասընթաց, երբ բազմաթիվ մարդիկ հանուն նրա եկան Հայաստան: Եկավ նաև Դել Բոսկեն: Նման բաների շնորհիվ Հայաստանն իր դիրքերը ամրապնդեց ֆուտբոլային քարտեզում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում