Դա­վա­ճան հա­յե­րի կո­չու­մը

Դա­վա­ճան հա­յե­րի կո­չու­մը

Ե­թե ա­սեի՝ քրիս­տո­նյա հա­յե­րի կո­չու­մը, վս­տահ եմ՝ ո­մանք պի­տի ա­սեին. «Նո­րից այս տեր­տե­րը ջհու­դի խոս­քեր պի­տի ա­սի»: Վս­տահ եմ, որ վեր­նա­գի­րը պի­տի հե­տաք­րք­րի շա­տե­րին, որ ըն­թեր­ցեն այս տո­ղերս:

Խոսքս վե­րա­բե­րում է այն խմ­բի հա­յե­րին, ո­րոնք ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆՈՒՄ ԵՆ մեր ՀԱ­ՎԱՏ­ՔԻՆ, ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻՆ, ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱ­ՆԸ, ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ, ԸՆ­ՏԱ­ՆԻ­ՔԻՆ և Ի­ՐԵՆՔ Ի­ՐԵՆՑ և ու­զում են դառ­նալ հա­մաշ­խար­հա­յին ան­դեմ ԴԵՄՔ, ա­սե­լու հա­մար, որ ի­րենց մա­կար­դա­կը թույլ չի տա­լիս տե­ղա­վոր­վել ազ­գա­յին նեղ շր­ջա­նա­կում, ո­րով­հետև դա հնա­ցած է, հետևա­բար պետք է ձգ­տել որ­դեգ­րել նո­րը, այն, ինչն ա­ռաջ­նոր­դում է ա­ռանց ազ­գա­յին գի­տակ­ցու­թյան, պատ­կա­նե­լու­թյան և ար­ժեք­նե­րի ըն­կալ­ման:
Ինձ հա­մար դա ա­պա­ցույց է տվյալ ան­ձի ար­ժե­չա­փե­րի և, ըստ էու­թյան, ան­տե­ղյա­կու­թյան իր նախ­նի­նե­րի ստեղ­ծած հոգևոր, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րին, ո­րոնք այ­սօր նույն­քան ար­դիա­կան են և նույ­նիսկ նա­խան­ձե­լի օ­տար­նե­րի հա­մար, քա­նի որ նրանք ըն­դու­նում են, որ կորց­րել են ար­դեն ի­րենց դեմ­քը և պատ­կա­նե­լու­թյու­նը, ի­րենց եր­կի­րը և ազ­գը: Ա­հա թե ին­չու, երբ մեր լրատ­վա­կան մի­ջոց­նե­րը ա­մեն օր ի­րենց հա­ղոր­դում­նե­րում բա­ցա­սա­կան լիցք են հա­ղոր­դում ինձ, ես ցն­ցում­նե­րով եմ սկ­սում իմ օ­րը, ո­րով­հետև, ցա­վոք, տես­նում եմ իմ ժո­ղովր­դի մեջ բազ­մա­թիվ մո­լո­րյալ­նե­րի:

Մենք ազ­գո­վին ար­տա­ռոց մար­տահ­րա­վեր­նե­րի առջև ենք հայ­տն­վում և շփոթ­վում ենք, թե ինչ­պես պի­տի դի­մագ­րա­վենք այդ բո­լոր խն­դիր­նե­րը:
Ան­մի­ջա­պես իմ մտ­քում հու­շում է Հով­հան­նես Ա­վե­տա­րա­նի­չը. «Դուք ձեր սա­տա­նա հո­րից եք և ու­զում եք ձեր հոր ցան­կու­թյուն­նե­րը կա­տա­րել, նա սկզ­բում մար­դաս­պան էր և ճշ­մար­տու­թյան մեջ չմ­նաց, ո­րով­հետև նրա մեջ ճշ­մար­տու­թյուն չկա, երբ սուտ է խո­սում, ի­րենն է խո­սում, ո­րով­հետև ստա­խոս է և ստու­թյան հայ­րը» (Հո­վել 8.44): Այս բո­լո­րը մտա­ծել է տա­լիս, թե որ­տե­ղի՞ց ենք ժա­ռան­գել այ­սօր­վա ան­բա­րո­յա­կան կեց­ված­քը: Ար­դյո՞ք մեր հայ­րերն էլ ապ­րել են վե­րո­հի­շյալ հան­ցանք­նե­րով, և քա­ղում ենք նրանց պտուղ­նե­րը: Քա՛վ լի­ցի, չեմ ու­զում հա­վա­տալ:
Ա­հա թե ինչ­պես է սկս­վում մեր օ­րը. մի օր զարթ­նում ենք և լսում խոս­քեր բազ­մակ­նու­թյան մա­սին, երբ ըն­տա­նիք կազ­մե­լու հա­մար աս­վում է, որ մենք չու­նենք բա­վա­րար աղ­ջիկ­ներ, հատ­կա­պես մի քա­նի տա­րի­ներ հե­տո: Մի օր զարթ­նում ենք և լսում ենք քա­ջա­լե­րա­կան խոս­քեր միայ­նակ մայ­րե­րի մա­սին: Մի օր լսում ենք ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի պահ­պան­ման ան­կարևո­րու­թյան մա­սին: Մի օր լսում ենք սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին և կրո­նա­կան միա­վոր­նե­րին քա­ջա­լե­րող ու­ժե­րի մա­սին: Մի օր լսում ենք ար­հես­տա­կան վի­ժե­ցում­նե­րի մա­սին, հատ­կա­պես ի­գա­կան սե­ռի, հա­կա­ռակ որ դա բա­ցա­հայտ մար­դաս­պա­նու­թյուն է, և այս­պես շար­քե­րը շատ են, և բո­լո­րը գի­տեն այս այ­լան­դա­կու­թյուն­նե­րի մա­սին: Եվ այս­պես, այս մթ­նո­լոր­տում մե­ծաց­նում ենք մեր մա­տաղ սերն­դին, փո­խա­նակ ազն­վաց­նե­լու, հղ­կե­լու և սնե­լու Քրիս­տո­նեա­կան Բա­րո­յա­կան ա­կունք­նե­րից: Ող­բա­լի է այդ տգետ մի­ջա­կու­թյուն­նե­րի վի­ճա­կը, ո­րոնք խիստ քն­նա­դա­տում են մեր Ե­կե­ղե­ցին, որ քա­րո­զում ենք ինչ-որ օ­տար Քրիս­տո­սի հոգևոր և բա­րո­յա­կան կյան­քի սկզ­բունք­նե­րը, որ­պես ՋՀՈՒ­ԴԱ­ԿԱՆ քա­րոզ­չու­թյուն:

Ես հարց եմ տա­լիս. ի՞նչ կապ ու­նի Քրիս­տո­սի և նրա ա­ռա­քյալ­նե­րի ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը նրանց քա­րոզ­չու­թյան հետ, երբ հոր­դո­րում են հե­ռա­նալ մարդ­կա­յին այն տկա­րու­թյուն­նե­րից, ո­րոնք այ­լան­դա­կում են մեր Աստ­վա­ծա­յին պատ­կե­րը, ինչ­պի­սին են բան­սար­կու­թյու­նը, դա­վա­ճա­նու­թյու­նը, ա­նար­դա­րու­թյու­նը, սու­տը, գո­ղու­թյու­նը, պոռն­կու­թյու­նը, չա­րը… Եվ այս­պես բազ­մա­թիվ հի­վան­դաց­նող ախ­տա­նիշ­ներ, ո­րոնց պատ­ճա­ռով մարդ­կու­թյու­նը դժ­բախ­տա­նում է և դժ­բախ­տաց­նում է շր­ջա­պա­տին: Գու­ցե այս բո­լոր մարդ­կա­յին թե­րու­թյուն­նե­րի բա­ցա­հայ­տու­մը չըն­դու­նե՞նք, ո­րով­հետև գա­լիս է ծա­գու­մով հրեա­նե­րից:

Այս սկզ­բուն­քով, ե­թե մեր­ժե­լի են օ­տար բա­րո­յա­կան հիա­նա­լի խրատ­նե­րը, որ ներ­մուծ­վել են մեր կյան­քից ներս, ոչ մեր հե­թա­նոս պա­պե­րի կող­մից, ա­պա պետք է մեր­ժել նաև այն բո­լոր օ­տա­րա­մուտ ար­ժեք­նե­րը, ո­րոնք գա­լիս են Եվ­րո­պա­յից, նրանց ար­վես­տը, գրա­կա­նու­թյու­նը, կեն­ցա­ղա­վա­րու­թյու­նը և բո­լոր այն բա­րիք­նե­րը, ո­րոնք մեր երկ­րում ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով թե­րի են մնա­ցել, բայց մենք այդ ար­ժեք­նե­րով մաս­նա­կից և կրող ենք դար­ձել մի­ջազ­գա­յին քա­ղա­քակր­թու­թյան:

Իսկ ե­թե Հայ Ե­կե­ղե­ցին կրողն ու տա­րա­ծողն է ե­ղել այդ բո­լոր հոգևոր և բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի, ին­չու՞մն է նրա սխա­լը այ­սօր, երբ շուրջ 2000 տա­րի քա­րո­զե­լով, նա­հա­տակ­վե­լով, պայ­քա­րե­լով, հս­կա գրա­կա­նու­թյուն, մշա­կույթ ստեղ­ծե­լով հան­դերձ, այ­սօր մնա­ցել ենք դեռ ան­կա­տար վի­ճա­կում և, փո­խա­նակ հե­տա­մուտ լի­նե­լու վե­րա­զին­վել և հետևել մեր Ե­կե­ղե­ցու կրո­նա-բա­րո­յա­կան դաս­տիա­րա­կու­թյա­նը, փնտ­րում ենք այն­պի­սի երկ­րոր­դա­կան թե­րա­ցում­ներ ու­նե­ցող հար­ցեր, որ հա­տուկ են ան­գործ պա­ռավ­նե­րի բամ­բա­սանք­նե­րի կեն­սա­կեր­պին:
Բա­վա­կան է այլևս հայ­հո­յա­կան մա­կար­դա­կով քն­նա­դա­տել հայ հոգևո­րա­կան­նե­րին, տե­ղին և ան­տե­ղի, ա­պա­ցուց­ված կամ չա­պա­ցուց­ված: Այդ հայ­հո­յանք­նե­րի բա­ռա­պա­շա­րի ա­մե­նա­բարձ­րա­գույն մա­կար­դա­կով կա­րող է որևէ մե­կը հայ­հո­յել, բայց ի­րեն հար­գող և կիրթ անձ­նա­վո­րու­թյու­նը, որ զս­պա­նակ­ված է նաև քրիս­տո­նեա­կան նե­րո­ղամ­տու­թյան, վե­հանձ­նու­թյան և հայ­րա­կան հո­գա­ծու­թյան սկզ­բունք­նե­րով, միայն ա­ղո­թում է, որ մի օր մեր ժո­ղո­վուր­դը ի վեր­ջո պի­տի հաս­կա­նա, որ մեզ հա­մար քրիս­տո­նեու­թյու­նը, որ քրիս­տո­նեու­թյան բա­րո­յա­կան այդ բո­լոր ա­ռա­ջադ­րանք­նե­րը միս և ա­րյուն են դար­ձել Վար­դա­նանց պա­տե­րազ­մի օ­րե­րից, և իբրև ազ­գա­յին այդ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կրող­ներ, գո­յատևել ենք նրա­նով մինչև այ­սօր, և վս­տահ եմ ա­պա­գա­յում ևս պի­տի շա­րու­նա­կենք ապ­րել այդ ար­ժեք­նե­րով:

Երբ ներ­կա­յա­նում ենք արևմուտ­քին, այդ առ­թիվ քրիս­տո­նյա ենք, որ­պես­զի բո­լոր դռ­նե­րը մեր առջև բաց­վեն… ին­չո՞ւ չենք ա­սում, որ հե­թա­նոս ենք:
Վեր­ջերս մո­դա­յիկ է դար­ձել Ցե­ղակ­րո­նու­թյան մա­սին խո­սել, և նույ­նիսկ կան զար­մա­նա­լի մտա­վո­րա­կան­ներ, ո­րոնք քա­ջա­լե­րում են հե­թա­նո­սա­կան «ծե­սով» Գառ­նիի տա­ճա­րում պսա­կադ­րու­թյու­նը, քուր­մի ձեռ­քին մի սուր, ու­սին գցած մի հայ­կա­կան շուր­ջառ, թե ինչ է ա­սում և մաղ­թում՝ Աստ­ված գի­տի: Վեր­ջերս այդ քուր­մը քն­նա­դա­տում էր Աստ­վա­ծա­շուն­չը և ա­սում, որ այն­տեղ ոչ մի էա­կան դր­վագ չի գտել իր ազ­գի մա­սին, բայց մի րո­պե հե­տո ա­սաց, որ Աստ­վա­ծա­շուն­չը ազդ­ված է հայ է­պո­սից: Իսկ հար­գե­լի քուր­մը, բա­ցի հայ­կա­կան ինք­նու­թյու­նից ու­րիշ հոգևոր ար­ժեք­ներ չի՞ տե­սել Աստ­վա­ծաշն­չում: Այս հա­կա­սա­կան մտ­քեր հա­ղոր­դող ան­ձը ի՞նչ է քա­րո­զե­լո, և ի՞նչ բա­րո­յա­կան հիմ­քեր ու­նի մեր հե­թա­նո­սա­կան ան­ցյա­լից դր­վագ­ներ փո­խան­ցե­լու մեզ: Շատ եմ հե­տաքր­քր­վել, բայց ոչ մի տեղ չեմ գտել մար­դու կա­տա­րե­լա­գոր­ծու­թյան հա­մար ցուց­մունք­ներ հան­դի­սա­ցող այն­պի­սի վար­դա­պե­տու­թյուն, ինչ­պի­սին Քրիս­տո­սի Ա­վե­տա­րանն է: Եվ մի՞­թե մեր հայ­րե­րը այն աս­տի­ճան տգետ էին, որ թող­նե­լով հե­թա­նո­սա­կան բարձր բա­րո­յա­կա­նու­թյու­նը, որ­դեգ­րե­ցին քրիս­տո­նեա­կան կրո­նը, որ­պես ի­րենց կյան­քի միակ փր­կու­թյան ճա­նա­պարհ: Մի՞­թե մարդ­կու­թյու­նը, որ Քրիս­տո­սի օ­րե­րից հետևել է և հա­վա­տա­ցել Քրիս­տո­սին, ապ­րել նրա պատ­վի­րան­նե­րի հա­մա­ձայն, խաբ­ված է: Մի՞­թե մեր գիտ­նա­կան և ի­մաս­տուն հոգևոր հայ­րե­րը այն­քան գի­տակ­ցու­թյուն չու­նեին, ինչ­քան մեր ժա­մա­նա­կի աստ­վա­ծա­մերժ և հա­կաք­րիս­տո­նյա այ­րե­րը, և ապ­րել են «ինք­նա­խա­բեու­թյամբ»: Մի՞­թե մեր այ­սօր­վա հոգևո­րա­կան­նե­րը, ո­րոնք ստա­նում են բարձ­րա­գույն կր­թու­թյուն, ևս ապ­րում են «ինք­նա­խա­բեու­թյամբ», ո­րով­հետև քրիս­տո­նյա են: Մի՞­թե մեր նա­հա­տակ քրիս­տո­նյա և պարզ ժո­ղո­վուր­դը ա­նի­մաստ նա­հա­տակ­վեց հա­նուն Հի­սու­սի և Հայ­րե­նյաց: Այս բո­լո­րը ստի­պում են, որ ա­մեն մի հայ մտա­ծի, թե ինչ է ա­նում:

Բա­վա­կան է ներ­կա­յաց­նել Վար­դա­վա­ռի և Տրն­դե­զի հե­թա­նո­սա­կան ծե­սե­րի մեր ազ­գա­յին ժա­ռան­գու­թյու­նը, ե­թե կան հայ­կա­կան հե­թա­նո­սա­կան բա­րո­յա­կան սկզ­բունք­ներ, ո­րոնք ու­նեն քրիս­տո­նեու­թյու­նից ա­վե­լի հզոր կյան­քի մի ու­ղե­ցույց, հրա­պա­րա՛կ բե­րեք, և մենք սո­վո­րենք և ափ­սո­սանք, որ թո­ղել ենք մեր հոգևոր, ազ­գա­յին, բա­րո­յա­կան հե­թա­նո­սա­կան ար­ժեք­նե­րը, ան­տե­սել մեր ցե­ղի կրո­նը և հա­վա­տա­ցել ենք ՋՀՈՒ­ԴԱ­ԿԱՆ հե­քիաթ­նե­րին, ո­րոնց, ի դեպ, այդ ջհուդ­ներն ի­րենք հա­վատ չեն ըն­ծա­յում:
Պետք է սթափ­վել և հրա­ժար­վել մեր ժա­մա­նա­կի ան­բա­րո­յա­կան, ա­պազ­գա­յին և անս­կզ­բունք կյան­քի դրսևո­րում­նե­րից, այ­լա­պես կո­րուստն ան­խու­սա­փե­լի է, և կոր­ծա­նու­մը՝ ի­րա­տե­սա­կան:

Ար­սեն ար­քե­պիս­կո­պոս ԲԵՐ­ԲԵ­ՐՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում