Միլանը ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպանի հետ
05/12/2020 22:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Իտալական «Միլանը» բանակցություններ կսկսի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի հետ նոր պայմանագրի համար: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել «Էվերթոնը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում