Ռամոսը պատրաստ է Բորուսիայի դեմ խաղին

Ռամոսը պատրաստ է Բորուսիայի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը լիովին ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ վերադառնալ:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ կիրակի օրը 34-ամյա ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ առանց սահմանափակումների:

Այս կերպ, պաշտպանը կարող է մասնակցել ՉԼ 6-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին:

Ռամոսը չի մարզվել նոյեմբերի 17-ից: Նա ազդրի մկանային վնասվածք էր ստացել:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,80, իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 4,95։

Հետևեք մեզ նաև Telegram-ում