Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, միայն եթե ակումբը գնի Մեսսիի տրանսֆերը
07/12/2020 13:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ցանկություն էր հայտնել նորից նույն թիմում խաղալ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
Barca Universal-ը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվողը դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Նեյմարը տեղեկացրել է փարիզյան ակումբի ղեկավարությանը, որ կերկարաձգի պայմանագիրը միայն այն դեպքում, եթե ՊՍԺ տեղափոխվի Լիոնել Մեսսին:
Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն ցանկանում է 2021 թվականի ամռանը ձեռք բերել Լիոնել Մեսսիի տրանսֆերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում