Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ ՀՀ-ում հյուրընկալված արցախցիների համար

Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ ՀՀ-ում հյուրընկալված արցախցիների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բազմիզս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 8-15-ը փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում հյուրընկալված արցախցիները: Նրանց համար ելույթ կունենան Հայաստանի նոր անունների տաղանդաշատ սաները, որոնց անզուգական կատարումներն անշուշտ խթան կհանդիսանան իրենց հասակակիցների մոտ երաժշտական մշակույթի հանդեպ հատուկ սեր ձևավորելու և կրթելու գործում:

Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում