Կանաչ դաշտի մեջ…
07/12/2020 21:14
Նմանատիպ
*
Կանաչ դաշտի մեջ, ուր լույսն արեւի
բարակ քամու հետ ծփում է հանդարտ,
տխրությունը հին շիրմաքարերի
նայում է հոգուդ աչքերին անթարթ:
Սրինգի ձայնը գեղգեղանքներով,
կանաչների մեջ, լույսին հպատակ,
կարոտ է երգում թախծի հանգերով
եւ ներծծում է շիրիմների տակ:
Ահա, պատկերը վախվորած նեռի՝
քաղցր լույսի մեջ շարժվում է անհույզ.-
արդյոք թախի՞ծն է դա կորածների,
թե՞ մեր կորստյան տագնապը անհույս:
Կանաչ դաշտի մեջ, ուր լույս արեւի
բարակ քամու հետ խաղում է անվերջ,
հին թախիծը հին շիրմաքարերի
լուծվում է դանդաղ հոգիների մեջ:
Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում