«Ես էլ նրանց կան­հանգս­տաց­նեմ ի­րավ ազգ չե­ղող մարդ­կան­ցով, նրանց կբար­կաց­նեմ ան­միտ ժո­ղովր­դով»

«Ես էլ նրանց կան­հանգս­տաց­նեմ ի­րավ ազգ չե­ղող մարդ­կան­ցով, նրանց կբար­կաց­նեմ ան­միտ ժո­ղովր­դով»

«Սլաց­քի հետ հայ­կյան նե­տի» մեզ են հա­սել մեր ինք­նու­թյունն ու հա­վեր­ժու­թյու­նը, ո­րով­հետև ե­ղել են դրանք ար­ժա­նա­պատ­վո­րեն կրող­ներ, ան­սահ­ման եր­կյու­ղա­ծու­թյամբ ու խնամ­քով պահ­պա­նող­ներ և ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ փո­խան­ցող­ներ:

Հեր­թը մերն է, մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի­նը` հա­վա­սա­րա­բաշխ ար­ժա­նա­պատ­վու­թյամբ, եր­կյու­ղա­ծու­թյամբ ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Որ­քա­նո՞վ է մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը նա­խան­ձախն­դիր հայ տե­սա­կի ա­նա­ղար­տու­թյանն ու հա­րատևմա­նը: Այ­սօր ամ­բողջ աշ­խար­հում հա­լած­վում է քրիս­տո­նեու­թյու­նը: Աշ­խար­հում ա­նե­րես­նե­րի, եր­կե­րե­սա­նի­նե­րի, ե­րես­պաշտ­նե­րի, ան­դեմ­նե­րի ու դի­մա­կա­վոր­նե­րի դարն է: Պատ­րա՞ստ ենք մենք` աշ­խար­հում քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջի­նը որ­պես պե­տա­կան կրոն ըն­դու­նած ազգ, լի­նե­լու այդ հա­լած­վող քրիս­տո­նեու­թյան ար­ժա­նա­պա­տիվ և ան­վե­հեր կրող­նե­րը, Աստ­ծու սպա­ռա­զի­նու­թյամբ զի­նա­վառ­ված` հաս­տա­տուն կանգ­նե­լու մեր տե­ղում: Մա­քուր պա­հե­լու ճիշտ հա­յի ազն­վա­կան գե­նը:
Մենք դեռ հար­ցեր ու­նենք ինք­ներս մեզ տա­լու և ինք­ներս մեզ­նից էլ պա­տաս­խան­ներ ակն­կա­լե­լու և հն­չեց­նե­լու. «Ինչ­քա՞ն էինք ցա­վեց­րել Աստ­ծուն, որ այ­սօր ստիպ­ված ենք այդ­պես մղկ­տալ: Ինչ­քա՞ն ենք հե­ռա­ցել Աստ­ծուց, մի­մյան­ցից և ինք­ներս մեզ­նից, որ այ­սօր չենք կա­րո­ղա­նում լսել ո՛չ Աստ­ծո պատ­գամ­նե­րի ձայ­նը, ո՛չ մի­մյանց, ո՛չ ան­գամ մեր խղ­ճի ձայ­նը: Մինչև մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը չգի­տակ­ցի ցա­վի ան­հա­տա­կան չա­փա­բա­ժի­նը, որ հենց ի՛նքն է պատ­ճա­ռել Աստ­ծուն, մեր հա­մայն­քա­յին կյան­քում ո­չինչ դե­պի լա­վը չի փոխ­վի: Կոս­տյում-փող­կա­պի հոգևոր աս­տա­ռը գու­ցե միան­գա­մից տե­սա­նե­լի չէ, բայց դրա առ­կա­յու­թյու­նը են­թադ­րե­լի ու գույ­նը կռա­հե­լի է: Իսկ գու­ցե կա­րիք չկա՞ հայ­րե­նի­քը սի­րե­լու պատր­վա­կով ա­տել ու ա­տե­լու­թյուն սփ­ռել: Սե­րը այն­քան բա­ցար­ձակ ար­ժեք է, որ հայ­րե­նի­քը սի­րե­լու հա­մար որևէ մե­կին ա­տե­լու կա­րիք չկա, ան­գամ` հայ­րե­նի­քը ա­տո­ղին, պար­զա­պես պետք է սի­րել հայ­րե­նի­քը: Սե­րը բա­ցա­սա­կան ֆո­նի կա­րիք չու­նի դրա­կան երևա­լու հա­մար: Եվ ո՞վ է ա­սել, որ հայ­րե­նի­քը սի­րե­լու հա­մար խիստ և ան­հե­տաձ­գե­լի անհ­րա­ժեշ­տու­թյուն է մարդ­կանց տե­սա­կա­վո­րելն ու պի­տա­կա­վո­րե­լը, ան­պատ­վելն ու հայ­հո­յե­լը, չա­րին չա­րով պա­տաս­խա­նե­լը: Ի՞նչ ենք ակն­կա­լում Աստ­ծուց, ե­թե մենք Նրան փաս­տա­ցի ար­հա­մար­հում ենք, Նրա Խոս­քին վե­րա­բեր­վում ենք վե­րա­պա­հու­մով` մեզ Նրա խոս­քը խմ­բագ­րե­լու ի­րա­վունք վե­րա­պա­հե­լով: Իսկ ին­չու՞ մեր լե­զուն չենք սո­վո­րեց­նում սե­փա­կան մեղ­քե­րի խոս­տո­վա­նու­թյա­նը: Ոչ մի դժ­վա­րու­թյուն ի­րե­նից չի ներ­կա­յաց­նում որևէ բե­մից կամ ամ­բիո­նից, որևէ բարձ­րա­խո­սով սրա-նրա մեղ­քե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լը: Բայց ու՞ր է այն հա­մար­ձա­կը, որ կխի­զա­խի բո­լո­րին հրա­պա­րա­կայ­նո­րեն ներ­կա­յաց­նել սե­փա­կան մեծ ու փոքր մեղ­քե­րը: Իսկ ե­թե գործ ու­նենք «սր­բե­րի» հետ, ա­պա վայ մեզ, ո­րով­հետև տա­կա­վին մի «սր­բից» չա­զատ­ված մի խումբ «սր­բե­րի» (թե՞ ան­մեղ­սու­նակ­նե­րի) ձեռքն ենք մատն­վե­լու:

Իսկ գու­ցե զբաղ­վենք ա­վե­լի լու՞րջ գոր­ծով` սե­փա­կան տե­սա­կի պահ­պա­նու­թյա՞մբ: Իսկ գու­ցե մտա­ծենք ո­մանց կող­մից ծա­վալ­վող և մեր ազ­գի հա­մար սո­վո­րա­կան դար­ձած ար­հես­տա­կան բեղմ­նա­վոր­ման խայ­տա­ռակ գոր­ծու­նեու­թյան մա­սի՞ն:
Ա­ռաջ տե­սա­կի պահ­պա­նու­թյան մտա­հո­գու­թյու­նը, որ­պես կա­նոն, կապ­վում էր միայն բա­րո­յա­կա­նու­թյան տար­րա­կան նոր­մե­րի, ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, ըն­տա­նե­կան սր­բու­թյան պահ­պան­ման հետ: Հի­մա առ­կա ան­բա­րո­յու­թյա­նը և խառն ա­մուս­նու­թյուն­նե­րին ա­վե­լա­ցել է ո՛չ պա­կաս վտան­գա­վոր սպառ­նա­լիք: Ի՞նչ ենք ա­նում: Փո­խա­նակ Աստ­ծուց ուխ­տի զա­վակ­ներ խնդ­րե­լու, դի­մում ենք չա­րահ­նար գի­տու­թյան «նվա­ճում­նե­րի՞ն»: Պո­տեն­ցիալ մար­դաս­պան­նե՞ր ենք բու­ծում: Ան­հայ­րեր ու ան­հայ­րե­նիք­նե՞ր ենք բու­ծում: Ով­քե՞ր են այդ մտա­գա­րու­թյան դո­նոր­նե­րը: Պա­կիս­տան­ցի­նե՞­րը, հն­դիկ­նե՞­րը, պար­սիկ­նե՞­րը, սևա­մորթ­նե՞­րը: Ան­գամ միայն շատ ո­րո­շա­կի հայ ըն­տա­նի­քի ներգ­րավ­վա­ծու­թյան դեպ­քում բա­զում են հոգևոր և գե­նե­տիկ վնաս­նե­րը: Այդ տեխ­նո­լո­գիան ինք­նին աստ­վա­ծա­մարտ ու աստ­վա­ծա­նարգ է: Ով­քե՞ր են այդ տեխ­նո­լո­գիա­նե­րի շա­հա­ռու­նե­րը: Դրանք սպա­սար­կում են ազ­գա­յի՞ն շա­հը: Պա­տաս­խանն ակն­հայտ է:
Մենք, ա­ռանց աչք թար­թե­լու, խա­ղում ենք մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի հետ, ու ո­չինչ. մեզ ոճ­րա­գործ չենք հա­մա­րում: է­լի թուրքն է ոճ­րա­գոր­ծը, հա­զար տար­վա այդ ան­բան մար­դա­կե­րը, որ հա­զիվ դար­ձել է բե­րանն ար­նոտ մար­դաս­պան:

Զար­մա­նա­լի է, որ խոր­հր­դա­յին աստ­վա­ծա­նարգ հա­սա­րա­կար­գի օ­րոք մեր պաշ­տո­նյա­նե­րը կա­րո­ղա­նում էին ազ­գա­յին օ­րա­կարգ սպա­սար­կել, իսկ այ­սօր­վա «ա­զատ, ան­կախ, ան­կաշ­կանդ» ժա­մա­նակ­նե­րում չեն կա­րո­ղա­նում: Ան­ձե­րի՞ խն­դիր է, թե՞ ժա­մա­նակ­նե­րի: Ին­չի՞ պատ­ճա­ռով է ար­տա­գաղ­թը. գու­ցե ա­բորտ­նե­րի՞, դի­տա­հո­րե­րում ու աղ­բա­նոց­նե­րում հայ­տն­վող նո­րա­ծին­նե­րի՞:
Աստ­ված զգու­շաց­նում է, որ ե­թե չհետևենք Իր պատ­վի­րան­նե­րին, ա­պա Նա թույլ կտա, որ մեր թշ­նա­մի­նե­րը մեր դեմ ել­նեն, և ո­չինչ չար­ժե­ցող ազ­գով մեր նա­խան­ձը կշար­ժի. «Իմ ե­րե­սը կթե­քեմ նրան­ցից և նրանց ցույց կտամ, թե ինչ կլի­նի նրանց վախ­ճա­նը, ո­րով­հետև սրանք մո­լոր­ված ազգ են, հա­վատ չու­նե­ցող որ­դի­ներ:
Նրանք Ինձ վր­դո­վե­ցին չաստ­ված­նե­րով, Ինձ բար­կաց­րին ի­րենց կուռ­քե­րով, ու­րեմն Ես էլ նրանց կան­հան­գս­տաց­նեմ ի­րավ ազգ չե­ղող մարդ­կան­ցով, նրանց կբար­կաց­նեմ ան­միտ ժո­ղովր­դով» (Երկ. օր. 32;20-21):

Մեր վի­ճա­կի ար­տա­ցոլ­քը չէ՞: Է­լի՞ պի­տի խել­քի չգանք: Է­լի՞ պի­տի չհաս­կա­նանք, որ պի­տի Աստ­ծո՛ հետ հաշտ­վենք, ո­րով­հետև մենք Նրա՛ ան­հա­վատ որ­դի­ներն ենք: Նրա­նի՛ց ենք օրհ­նու­թյուն­ներ ակն­կա­լում, Նրա­նի՛ց ենք պա­տիժ­ներ ստա­նում: Ո՞րն է մեր ա­մե­նա­մեծ մեղ­քը, ո՞րն է մեր ա­մե­նա­փոքր մեղ­քը: Է­լի Խա­չը փո­խա­րի­նում ենք հա­ցով ու տե­սա­րան­նե­րով, բայց ո՛չ որ­կոր ենք հա­գեց­նում, ո՛չ աչք ենք կշ­տաց­նում:

Ցա­վում եմ ու ցա­վակ­ցում,
ինքս ինձ հետ բա­նակ­ցում,
Հաշ­տու­թյան եզ­րեր չկան.
ող­բա­լի է մեր ներ­կան:
Բայց շռայլ է բախ­տը մեր,
որ թո­ղել է մեզ նվեր
Հան­գա­ման­քը գա­լի­քի,
ա­պա­գա­յի պա­րա­գան:
Միայն փաս­տեր ենք ար­ձա­նագ­րում,
ե՞րբ ենք գոր­ծի անց­նե­լու:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում