Յուվենտուսը հետաքրքրիր ցուցանիշ է գրանցել Բարսելոնայի հետ խաղում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Թուրինի «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց կատալոնական «Բարսելոնային»:
Հանդիպումը տեղի ունեցավ Բարսելոնայում եւ ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուին, Ուեսթոն Մաքքենին՝ ևս մեկ գոլի հեղինակ դարձավ:
Ինչպես հաղորդվում է OptaPaolo-ի Twitter- ում, «Ծեր սինյորան» դարձել է իտալական առաջին ակումբը, որը 3 գոլ է խփել «Բարսայի» դարպասը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցակցվող մրցաշարերում:
«Յուվենտուսը» միավորներով հավասարվեց «Բարսային» (15-ական միավոր), բայց անձնական հանդիպումների առավելության պատճառով առաջին տեղը զբաղեցրեց G խմբում: Առաջին խաղում «Յուվեն» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել էր կատալոնացիներին: Այսպիսով, թուրինցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլը վերջին 5 մրցաշրջաններում 4-րդ անգամ ավարտեցին առաջին տեղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում