Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Կիմ Կի Դուկը

Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Կիմ Կի Դուկը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լատվիայում կորոնավիրուսից մահացել է հարավկորեացի հայտնի ռեժիսոր Կիմ Կի Դուկը։ Այս մասին տեղեկացնում է Delfi պորտալը՝ վկայակոչելով ArtDocFest/Rīga-ի տնօրեն Վիտալի Մանսկույի հայտարարությունը։

Հայտնի ռեժիսորը 59 տարեկան էր։ Նա Լատվիա էր մեկնել նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 5-ից կապի դուրս չի եկել։

Լուրեր են շրջանառվում այն մասին, թե նա պատրաստվում էր տուն գնել Յուրմալայում և կացության կարգավիճակ ստանալ, բայց ռեժիսորը չի ներկայացել նախատեսված հանդիպմանը: Գործընկերները մտահոգվել են ու սկսել են նրան փնտրել հիվանդանոցներում։

Հիշեցնենք՝ Կիմ Կի Դուկը Կաննի, Վենետիկի ու Բեռլինի կինոփառատոների դափնեկիր է։ Նա մրցանակների է արժանացել «Պիետա», «Դատարկ տուն». «Արիրան», «Սամարացի աղջիկը» ֆիլմերի համար:

Հարավկորեացի ռեժիսորը դեռևս 2014 թվականին եկել էր Հայաստան և «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին արժանացել էր «Փարաջանովյան թալեր» մրցանակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում