Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. գիտության, կրթության և մշակույթի գործիչների հայտարարությունը

Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. գիտության, կրթության և մշակույթի գործիչների հայտարարությունը

Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.

1.Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:

2.Մեր աջակցությունն ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են ուղղում գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:

 

3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:

4.Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:

Հավաքի մասնակիցներ՝

Վիկտոր Կատվալյան – Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ

Արծրուն Ավագյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

Յուրա Ավետիսյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ

Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ

Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան Գագիկ

Մանասյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան

Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Սամվել Հարոյան – ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ

Հասմիկ Լեյլոյան – ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ

Արտաշես Կարապետյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց

Ժիրայր Դադասյան – արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր

Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

Նորայր Դավթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր

Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս

Արթուր Սահակյան – բեմադրող-ռեժիսոր

Լևոն Գալստյան – կինոդրամատուրգ

Գագիկ Կարապետյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց

Սամվել Գասպարյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց

Արայիկ Գևորգյան – Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր

Արմեն Ներսիսյան – Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար

Սամվել Թադևոսյան – սցենարիստ, կինոռեժիսոր

Լևոն Իվանյան – ռեժիսոր

Սամվել Խալաթյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ

Գևորգ Գյուլումյան – ԵՊՀ մագիստրոս, լրագրող

Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող

Ռուբեն Հովհաննիսյան – ռեժիսոր

Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան

Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր

Սիրանույշ Եղիազարյան – երգչուհի, լրագրող

Կարո Վարդանյան – արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ

Մարտին Ահարոնյան – մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան

Սամվել Բալոյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ

Լուիզա Ղամբարյան – դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ստեփան Ղամբարյան – դերասան

Ամատունի Վիրաբյան – պատմական գիտությունների դոկտոր

Գևորգ Թադևոսյան – արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս

Ռիտա Շառոյան – մշակույթի վաստակավոր գործիչ

Արտաշես Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահագն Մամյան – Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն 

Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն

Նունե Ավետիսյան – ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն

Կամո Մովսիսյան – Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ

Մանուշակ Ստեփանյան – մանկավարժ, հասարակական գործիչ

Գայանե Գեորգյան – «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ

Գոհար Սահակյան – Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս

Արման Հայրապետյան – «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ

Անահիտ Սարգսյան – բանաստեղծուհի

Մերի Սահակյան – հեքիաթագիր, բանաստեղծուհի

Արմինե Խանամիրյան – բժիշկ-մանկաբարձ

Գոհար Աբրահամյան – դոցենտ, պարագետ

Արսեն Համբարյան – գրող, երգահան

Արթուր Հակոբյան – երաժիշտ, երգահան

Հրաչ Գրիգորյան – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ

Անի Փաշայան – Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ

Լիանա Անթառանյան – դրամատուրգ

Մարինա Յուդաևա – պարուսույց, մանկավարժ

Մամուլի հաղորդագրություն

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում