Իշխանությունից հրաժարվելը Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չէ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
14/12/2020 19:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ինքը շատ բան չի տեսնում, երբեք էլ չի ունենա իշխանությունից հրաժարվելու ցանկություն, իր ցանկությամբ չէ, ժողովրդի ցանկությամբ է, մենք ձևավորում ենք ժողովրդի ցանկությունը»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոտքի կանգնել, կառուցել տնտեսություն և որպես օրինակ նշեց Գերմանիան: «Գերմանիան ծնկի իջած էր և՛ առաջին համաշխարհային, և՛ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հիմա Եվրոպայի ամենահզոր երկիրն է, այսինքն կա ճանապարհ»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում