«Ինքս փա­կե­ցի ել­քը ճամ­փե­քիս, կա­մո­վին բա­ցի վիհս կորս­տ­յան»

«Ինքս փա­կե­ցի ել­քը ճամ­փե­քիս, կա­մո­վին բա­ցի վիհս կորս­տ­յան»

Ա­նա­պա­տում ա­վազ է ու մր­րիկ,
Իսկ կյան­քը բազ­մե­րանգ ու պայ­քար,
Թեև ան­գո­յու­թյան դեմ ընդ­վզ­ման,
Ա­նա­պատն ար­ձակ է, բայց ան­կեն­դան:
Սի­րա­նուշ ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ

Հա­յաս­տա­նում ձևա­վոր­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում դա­րեր շա­րու­նակ մեր հոգևոր հայ­րե­րի մշ­տա­կան քն­նարկ­ման ա­ռար­կա են ե­ղել մար­դու կյան­քում նյու­թա­կան և հոգևոր ար­ժեք­նե­րի դե­րը և դրանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ար­դյո՞ք հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի ըն­դու­նու­մը կա­րող է ան­ձին զերծ պա­հել հա­վե­լյալ ռիս­կե­րից, վայ­րի­վե­րում­նե­րից, աղ­քա­տու­թյու­նից, ե­կա­մուտ­նե­րի և հարս­տու­թյան կորս­տից, սնան­կա­ցու­մից, կոր­ծա­նու­մից և մար­դու ողջ կյան­քի ըն­թաց­քում ա­պա­հո­վել կա­յուն վե­րելք ու դրա հա­մար ստեղ­ծել ա­վե­լի ա­մուր ե­րաշ­խիք­ներ: Մարդն իր կյան­քի ըն­թաց­քում բա­ցի բա­րե­նո­րոգ վե­րելք­նե­րից հա­ճախ անց­նում է նաև վա­րէջ­քե­րի փշոտ ու քար­քա­րոտ ճա­նա­պարհ­նե­րով: Գրի­գոր Նա­րե­կա­ցին, մտո­րե­լով իր ան­ցած ու­ղու և հոգևոր ըն­կա­լում­նե­րի մա­սին, գրում էր, որ ան­կա­յուն կյան­քի հոգ­սե­րով տար­ված «Ինքս փա­կե­ցի ել­քը ճամ­փե­քիս, կա­մո­վին բա­ցի վիհս կորս­տյան» (ԲԱՆ Ե): Դի­մե­լով Աստ­ծուն՝ Նա­րե­կա­ցին խոս­տո­վա­նում է, որ իր վրա բարդ­ված «ողջ շնորհ­նե­րը ցն­դեց­րի խե­լա­գա­րու­թյան մրր­կով և ա­մուր խցե­ցի լսե­լի­քիս պա­տու­հան­նե­րը, որ կեն­դա­նա­րար խոս­քը չլ­սեմ»:

Դեռևս քրիս­տո­նեու­թյան տա­րած­ման վաղ շր­ջա­նում Հով­հան­նես Ա Ման­դա­կու­նին ըն­դու­նում էր տք­նա­ջան աշ­խա­տան­քով հարս­տա­նա­լը և հա­մոզ­ված էր, որ աղ­քա­տա­նա­լու դեպ­քում ա­վե­լի լավ է ո­ղոր­մու­թյամբ հաց մու­րալ, քան թե օգտ­վել ա­նօ­րեն վաշ­խից: Ման­դա­կու­նին այն կար­ծի­քին էր, որ ու­նեց­ված­քը, սե­փա­կա­նու­թյու­նը պաշտ­պա­նու­թյան և պահ­պան­ման կա­րիք ու­նեն: Ըստ հայ միջ­նա­դա­րյան փի­լի­սո­փա­նե­րի, քրիս­տո­նեու­թյու­նը, ի տար­բե­րու­թյուն հե­թա­նո­սու­թյան, մարդ­կանց մարմ­նին վե­րա­բե­րող օ­րենք­նե­րից բա­ցի ըն­դու­նե­ց նաև քրիս­տո­նեա­կան սկզ­բունք­նե­րի և նոր­մե­րի վրա հիմն­ված և դրան­ցով կազմ­ված հոգևոր օ­րենք­ներ: Ինչ­պես նշում էին միջ­նա­դա­րյան փի­լի­սո­փա­նե­րը, նյու­թա­պաշտ հե­թա­նոս­նե­րի օ­րենք­նե­րը վե­րա­բե­րում էին սոսկ մարմ­նին, նրանք չու­նեին և չէին կա­րող ու­նե­նալ հոգևոր օ­րենք­ներ: Հո­գու շփու­մը նյու­թա­կան աշ­խար­հի հետ, ըստ Ե­ղի­շեի, ա­ռա­ջաց­նում է չա­րիք և տան­ջանք: Նյու­թա­կան և հոգևոր ար­ժեք­նե­րի «հաշ­տե­ցու­մը», ըստ էու­թյան, դար­ձավ հե­տա­գա դա­րաշր­ջան­նե­րի փի­լի­սո­փա­յա­կան մտ­քի զար­գաց­ման փոր­ձա­քա­րը:

Ըստ սուրբ գրու­թյուն­նե­րի, նյու­թա­կան բա­րե­կե­ցու­թյունն ինք­նին չի ե­րաշ­խա­վո­րում եր­ջա­նիկ ու բա­վա­րար­ված կյանք, իսկ հարս­տու­թյան ո­րո­նու­մը կա­րող է մար­դուն բա­րո­յա­կան վնաս հասց­նել: Սա­կայն հոգևոր հայ­րե­րի կող­մից հարս­տու­թյու­նը բա­ցա­սա­կան չի գնա­հատ­վել, և նրանք հա­մա­րում էին, որ հարս­տու­թյունն ինք­նին օրհ­նու­թյուն կամ պա­տիժ չէ, բայց ա­ռա­ջին հեր­թին փոր­ձու­թյուն ու պա­տաս­խա­նատ­վու­թյուն է: Աբ­րա­հա­մը, Հո­բը և Աստ­վա­ծաշն­չի շատ այլ բա­րե­պաշտ ան­ձինք հա­րուստ մար­դիկ էին: Կյան­քի կեն­սա­կան պայ­ման­նե­րի ստեղ­ծու­մը չպետք է ինք­նան­պա­տակ լի­նի, ո­րը մարդ­կանց դարձ­նում է միայն պարզ ար­տադ­րող­ներ և սպա­ռող­ներ: Ի­րա­կան հարս­տու­թյու­նը նյու­թա­կան և հոգևոր պարգևնե­րի ներ­դաշ­նա­կու­թյու­նը և ամ­բող­ջու­թյունն է և դրանց բազ­մա­զա­նու­թյու­նը, ին­չը նշա­նա­կում է, որ կյան­քի նյու­թա­կան կող­մը պետք է նպաս­տի մար­դու հոգևոր ա­ճին:

Մեր ա­ռօ­րյա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քի վրա, ո­րը կա­րող է առ­նչ­վել վար­ձու աշ­խա­տան­քի, ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման, ինք­նա­գոր­ծու­նեու­թյան, կր­թու­թյան, ձեռ­նե­րե­ցու­թյան, որևէ պե­տա­կան հաս­տա­տու­թյու­նում կամ մաս­նա­վոր հատ­վա­ծում աշ­խա­տան­քի կա­տար­ման կամ ղե­կա­վար­ման հետ, ի՞նչ ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րը: Այդ հար­ցը քն­նար­կե­լու և դրա կարևո­րու­թյունն ըն­կա­լե­լու հա­մար այս­տեղ կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել եր­կու դեպք, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նում մար­դու կող­մից կա­տար­վող աշ­խա­տան­քի հիմ­քում դր­վում են միայն գոր­ծող կա­նոն­նե­րը, նոր­մե­րը և օ­րենք­նե­րը, իսկ երկ­րորդ դեպ­քում, բա­ցի նշ­վա­ծից, մար­դու կող­մից հիմք են ըն­դուն­վում նաև հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րը: Այս­տեղ խոս­քը վե­րա­բե­րում է նրան, թե որ դեպ­քում է մար­դու կող­մից կա­տար­վող աշ­խա­տանքն ա­վե­լի ար­դյու­նա­վետ: Աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյունն այս­տեղ կա­րող է չափ­վել ինչ­պես կար­ճա­ժամ­կետ հատ­վա­ծում, այն­պես էլ եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րում աշ­խա­տան­քի ար­դյուն­քում ստաց­ված աշ­խա­տա­վար­ձի, ե­կամ­տի, գոր­ծա­րա­րու­թյու­նից ստաց­ված շա­հույ­թի, շա­հա­բաժ­նի և այլ օ­գուտ­նե­րի կամ կու­տակ­ված հարս­տու­թյան մե­ծու­թյամբ: Ըստ էու­թյան, այս­տեղ խն­դի­րը կա­յա­նում է նրա­նում, թե ար­դյոք մար­դու կող­մից հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի ըն­դու­նու­մը կա­րո՞ղ է ան­ձին զերծ պա­հել կտ­րուկ վայ­րէջ­քե­րից և ան­ցան­կա­լի վայ­րի­վե­րում­նե­րից, ո­րոնք նշա­նա­կա­լի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ մար­դու բա­րե­կե­ցու­թյան և հոգևոր զար­գաց­ման վրա:

Վե­րը բեր­ված հար­ցե­րը այս­տեղ մենք քն­նար­կում ենք հիմք ըն­դու­նե­լով «Ի­րա­տես»-ում իմ ներ­կա­յաց­րած մար­դու էու­թյան փլի­սո­փա­յա­կան մո­դե­լը, ըստ ո­րի մար­դու էու­թյու­նը կազմ­ված է ե­ռա­շերտ ու­ղե­ծիր­նե­րից՝ հոգևոր ու­ղեղ, ֆի­զի­կա­կան ու­ղեղ և ֆի­զի­կա­կան մար­մին, ո­րոնց մի­ջու­կը կազ­մում է սուրբ հո­գին: Ըստ այդ մո­դե­լի, մարդն իր ա­ռօ­րյա կյան­քի ըն­թաց­քում, գի­տակ­ցե­լով թե չգի­տակ­ցե­լով այդ մա­սին, յու­րա­քան­չյուր պա­հի շփ­վում և առ­նչ­վում է ան­սահ­մա­նու­թյան հետ: Դա պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ մար­դու փլի­սո­փա­յա­կան մո­դե­լի յու­րա­քան­չյուր ու­ղեծ­րի կե­տե­րի կամ ի­րա­վի­ճակ­նե­րի քա­նա­կը ան­սահ­ման է: Մաս­նա­վո­րա­պես, ֆի­զի­կա­կան մարմ­նի ու­ղեծ­րի կե­տե­րի ամ­բողջ հա­մա­խում­բը կազ­մում է ֆի­զի­կա­կան մարմ­նի ցան­կու­թյուն­նե­րի բազ­մու­թյու­նը, որն ըստ էու­թյան, բաղ­կա­ցած է ան­սահ­ման քա­նա­կի կե­տե­րից: Դա կա­րող է բա­ցատր­վել նրա­նով, որ նույ­նիսկ ցան­կա­ցած ֆի­զի­կա­կան ցան­կու­թյուն մեկ վայ­րկյան հե­տո կա­րող է փոխ­վել մեկ այլ ցան­կու­թյան, կամ տվյալ պա­հին կա­րող է փոխ­վել տվյալ ցան­կու­թյան չա­փը կամ մե­ծու­թյու­նը: Նույն տրա­մա­բա­նու­թյամբ կա­րե­լի է մեկ­նա­բա­նել նաև ֆի­զի­կա­կան ու­ղե­ղը և հոգևոր ու­ղե­ղը նկա­րագ­րող ու­ղեծ­րե­րի կե­տե­րի բազ­մու­թյու­նը և ներ­կա­յաց­նել մար­դու կող­մից ան­սահ­ման և ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Այս­տեղ խն­դիրն այն է, թե այդ ան­սահ­ման և ան­կան­խա­տե­սե­լի բազ­մու­թյուն­նե­րի հի­ման վրա մար­դիկ ինչ­պես են ի­րեց աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ կոնկ­րետ ո­րո­շում­ներ կա­յաց­նում՝ խու­սա­փե­լով ան­ցան­կա­լի ի­րա­վի­ճակ­նե­րից և փոր­ձու­թյուն­նե­րից, հա­վե­լյալ ռիս­կե­րից և ձա­խոր­դու­թյուն­նե­րից: Տե­րու­նա­կան ա­ղոթ­քում մար­դը, դի­մե­լով փա­ռա­վո­րյալ Աստ­ծուն, խնդ­րում է. «Եւ մի տա­նիր զմեզ ի փոր­ձու­թիւն այլ փր­կեա զմեզ ի չա­րէ»: Եվ ի­րոք վե­րը նկա­րագր­ված այդ ան­սահ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մեջ մար­դուն տր­ված է ա­զատ ընտ­րե­լու կա­րո­ղու­թյուն, և ճիշտ ընտ­րու­թյուն կա­րե­լի է կա­տա­րել միայն Աստ­ծո մի­ջո­ցով և Աստ­ծո շնոր­հիվ: Ըստ էու­թյան, ներ­կա­յաց­ված մո­դե­լում մար­դու կող­մից կոնկ­րետ որևէ ա­ռան­ձին ո­րոշ­ման կա­յա­ցում նե­րա­ռում է յու­րա­քան­չյուր ու­ղեծ­րից որևէ կետ (միտք, գա­ղա­փար, գոր­ծող հա­սա­րա­կա­կան նորմ, կա­նոն, հոգևոր որևէ ար­ժեք, ֆի­զի­կա­կան ցան­կու­թյուն), ո­րոնց միա­վո­րու­մը կամ կոմ­բի­նա­ցիան կազ­մում է մար­դու կող­մից ձեռ­նարկ­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն:
Ըստ մեր մո­դե­լի, տվյալ պա­րա­գա­յում աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­նում սուրբ հո­գու, հոգևոր ու­ղե­ղի, ֆի­զի­կա­կան ու­ղե­ղի և ֆի­զի­կա­կան մարմ­նի մաս­նակ­ցու­թյամբ և դրանց փո­խազ­դե­ցու­թյամբ:

Մար­դու կող­մից ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցում ա­ռան­ցքա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի սուրբ հո­գին, ո­րի մի­ջո­ցով մար­դը, հա­ղոր­դակց­վե­լով Աստ­ծո հետ, կա­րող է լսել նրա խոս­քը, սո­վո­րել և հաս­կա­նալ հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րը և ըն­կա­լել ի­րա­կան ճշ­մար­տու­թյու­նը: Սուրբ հո­գու մի­ջո­ցով ստա­նա­լով ճշ­մա­րիտ ազ­դակ­ներ՝ մեր հոգևոր ու­ղե­ղը մեզ կա­րող է ա­ռաջ­նոր­դել փր­կու­թյան ճա­նա­պար­հով և մեզ զերծ պա­հել տգեղ և ա­րա­տա­վոր ու­ղուց: Հոգևոր ու­ղե­ղը սուրբ հո­գու մի­ջո­ցով կազ­մա­կեր­պում է մեր ամ­բողջ հոգևոր կյան­քը, ո­րի հիմ­նա­կան ար­դյուն­քը հոգևոր ար­ժեք­ներն են, ո­րոնց մի­ջո­ցով մենք կողմ­նո­րոշ­վում և ո­րո­շում­ներ ենք կա­յաց­նում մեր աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան կամ մեր կյան­քի այս կամ այն հար­ցի վե­րա­բե­րյալ: Սա­կայն այս­տեղ ամ­բողջ հարցն այն է, թե մար­դիկ ար­դյոք ցան­կա­նու՞մ են սուրբ հո­գու մի­ջո­ցով հա­ղոր­դակց­վել Աստ­ծո հետ, ըստ հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րի փո­խել ի­րենց ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման ըն­թաց­քը, վար­քա­գի­ծը և վե­րա­բեր­մուն­քը Աստ­ծո նկատ­մամբ: Թե՞ մար­դիկ ի­րենց կյան­քում միայն կա­րող են բա­վա­րար­վել ֆի­զի­կա­կան ցան­կու­թյուն­ներ-ֆի­զի­կա­կան ու­ղեղ շղ­թա­յով և գե­րա­դա­սում են ապ­րել նյու­թա­կան աշ­խար­հում: Ըստ մեր փի­լի­սո­փա­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի, մար­դու կող­մից ճիշտ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման և փր­կու­թյան ճա­նա­պարհն անց­նում է սուրբ հո­գի-հոգևոր ու­ղեղ-ֆի­զի­կա­կան ու­ղեղ-ֆի­զի­կա­կան ցան­կու­թյուն­ներ շղ­թա­յի մի­ջով: Տվյալ պա­րա­գա­յում չենք կա­րող ա­սել, թե մար­դու շար­ժա­ռիթ­նե­րը և վար­քա­գի­ծը այդ շղ­թա­յի որ կե­տից են սկս­վում, քա­նի որ այն կա­րող է սկս­վել այդ շղ­թա­յում նե­րառ­ված ու­ղեծ­րի ցան­կա­ցած կե­տից: Սա­կայն որ կե­տից էլ սկս­վի, ճիշտ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը կարղ է ըն­թա­նալ միայն սուրբ հո­գու մի­ջո­ցով Աստ­ծո հետ հա­ղոր­դակ­ցու­թյան և հա­ղոր­դու­թյան մի­ջո­ցով: Նշ­ված ու­ղի­նե­րից ո՞րն է ա­վե­լի նա­խընտ­րե­լի և ար­դյու­նա­վետ մար­դու հա­մար, ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ըն­թաց­քում ինչ­պե՞ս կողմ­նո­րոշ­վել: Դեռևս քրիս­տո­նեու­թյան ըն­դուն­ման վաղ շր­ջա­նում մեր հոգևոր հայ­րե­րը կար­ծում էին, որ սուրբ հո­գին ներ­գոր­ծում էր մարդ­կանց վրա և նպաս­տում էր ճշ­մա­րիտ դա­տաս­տան կա­տա­րե­լուն և հո­գին էր մարդ­կանց սր­տե­րի մեջ գր­ված օ­րեն­քը, ուս­տի գրա­վոր օ­րեն­քի կա­րիք չկար: Սա­կայն, երբ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նվա­զել է սուրբ հո­գու ազ­դե­ցու­թյու­նը, և մար­դիկ «վրի­պել էին» քրիս­տո­նեա­կան եղ­բայ­րա­սի­րու­թյու­նից և ուղ­ղամ­տու­թյու­նից հար­կադր­ված ե­ղան գրա­վոր օ­րենք­ներ գրել: Ամ­փո­փե­լով նշեմ, որ մար­դու կող­մից ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման ըն­թաց­քում բա­ցի ֆի­զի­կա­կան և տն­տե­սա­կան օ­րենք­նե­րից որ­քան ա­վե­լի են ըն­դուն­վում և հաշ­վի առն­վում հոգևոր կյան­քի օ­րենք­նե­րը, հետևա­բար այն­քան ընդ­լայն­վում են ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման բա­րեն­պաստ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, և ա­վե­լի ճիշտ ու ար­դյու­նա­վետ ո­րո­շում­ներ կա­րող ենք կա­յաց­նել: Միա­ժա­մա­նակ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման ըն­թաց­քում հոգևոր-քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի ա­վե­լի խոր ըն­կա­լու­մը և ըմ­բռ­նու­մը և դրանց նե­րա­ռու­մը մեզ հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեն ըն­թա­նա­լու ա­վե­լի վե­րըն­թաց և հարթ ճա­նա­պար­հով, զերծ պա­հե­լով հա­վե­լյալ ռիս­կե­րից, ան­ցան­կա­լի վայ­րէջ­քե­րից և ան­կում­նե­րից:

Ռո­լան ՄՆԱ­ՑԱ­ԿԱ­ՆՅԱՆ
Տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծուա

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում