Ի՞նչ անել, երբ կա մեղքի զգացում
Նմանատիպ
Մեղքի զգացումը մարդու՝ ինքն իրեն մեղադրելու, կշտամբելու, սեփական սխալները զգալու, ինքն իր հանդեպ ագրեսիվ լինելու զգացումն է: Մարդն ինքն իրեն մեղադրում է ինչպես գործած սխալների, այնպես էլ այն արարքների համար, որոնք նա չի արել կամ արել է, բայց, իր սուբյեկտիվ գնահատմամաբ՝ սխալ արարք է թույլ տվել։
Մեզնից յուրաքանչյուրի կյանքում եղել են պահեր, երբ այս կամ այն արարքների պատճառով մեղքի զգացում ենք ունեցել: Ոմանք դրանում շատ դրական բաներ են գտնում. դա նրանց համար կարծես ներքին մղիչ ուժ լինի, որը կարգավորում է իրենց ընթացքը կյանքի տարբեր իրավիճակներում և օգնում շտկել մեղքը: Ոմանց մոտ էլ այդ զգացումը խորը ապրումներ է առաջացնում, ինչը երբեմն չի հաջողվում հաղթահարել տարիների ընթացքում̀ մարդուն հասցնելով հուսահատության: Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր զգացմունքները միշտ չէ, որ վստահելի են և մեղքի գնահատականը պետք է լինի օբյեկտով, այլ ոչ թե չափազանցված։ Աստված սովորեցնում է քննել սեփական անձը ոչ թե գործած մեղքերի համար տառապելու, այլ շտկելու հրամայականով:
Կարևոր է նաև հասկանալ, որ մեղքը շտկելուց հետո էլ դրա հիշողությունը կմնա. այն մեզ հիշեցնելու է մեր մահկանացու լինելը, բայց ժամանակի հետ կզգանք, թե ինչպես է մեղքի ցավը մարում, եթե այն հաղթահարվում է և չի կրկնվում:
Այնուամենայնիվ, մեղքից խուսափել հնարավոր չէ, քանզի լինում են իրավիճակներ, երբ ընտրություն կատարելու հնարավորություն պարզապես չի լինում։
Այլևս կատարված մեղքի համար մեզ մնում է միայն մեկ բան՝ զղջալ և ապաշխարել ամբողջ հոգով և դառնալ դեպի Տերը։
Ի վերջո ապաշխարությունը աստվածային պարգև է։ Այն ներառում է՝ ընդունել մեր մեղքերը, զղջալ դրա համար, խոստովանել մեր մեղքերը Երկնային Հորը, հատուցել գործած սխալի համար, չկրկնել դրանք և ապրել` հանուն պատվիրանապահության և Աստծո փառքի:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում