«Յու­րա­քան­չ­յուր Էն­վեր փա­շա ու­նի իր Հա­կոբ Մել­քու­մո­վը»

«Յու­րա­քան­չ­յուր Էն­վեր փա­շա ու­նի իր Հա­կոբ Մել­քու­մո­վը»

«Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով չպա­տաս­խա­նե­ցին Բաք­վի զո­րա­հան­դե­սում Ա­լիևի և Էր­դո­ղա­նի ար­տա­հայ­տած վի­րա­վո­րանք­նե­րին։ Առն­վազն ես տե­ղյակ չեմ, որ պա­տաս­խա­նել են։ Բայց մի բան կար, ո­րին կցան­կա­նա­յի անդ­րա­դառ­նալ։ Բաք­վում շքեր­թին Էր­դո­ղանն ա­սաց, թե հի­մա Էն­վեր փա­շա­յի հո­գին փա­ռա­վոր­վեց։

Գի­տե՞ք, թե ով էր Էն­վեր փա­շան։

Նա ե­րիտ­թուր­քե­րի ռազ­մա­կան նա­խա­րարն էր` հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան գլ­խա­վոր կազ­մա­կեր­պիչ­նե­րից մե­կը։

Սա­կայն ար­դյո՞ք գի­տի Էր­դո­ղա­նը, թե ով սպա­նեց Էն­վեր փա­շա­յին։

Նա սպան­վեց ազ­գու­թյամբ հայ, սո­վե­տա­կան զին­ված ու­ժե­րի գն­դա­պետ Հա­կոբ Մել­քու­մո­վի ձե­ռամբ, ո­րը ՈՒզ­բեկս­տա­նում կռ­վում էր բաս­մաչ­նե­րի դեմ, ո­րոնց ղե­կա­վա­րում էր Էն­վեր փա­շան։ Մել­քու­մո­վը բո­լոր հա­յե­րի ա­նու­նից վրեժ լու­ծեց Էն­վե­րից։ Այն­պես որ պա­րոն Էր­դո­ղա­նը Էն­վեր փա­շա­յի հո­գին կան­չե­լուց ա­ռաջ թող հի­շի, որ յու­րա­քան­չյուր Էն­վեր փա­շա ու­նի իր Հա­կոբ Մել­քու­մո­վը»։

Վլա­դի­միր ՍՈ­ԼՈ­ՎՅՈՎ

Ե­ԹԵ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻՆ ՕԳ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆ­ՎԵՐ ՈՒ­ԺԱ­ՔԱՄ­ՎՈՂ ԱՐ­ՑԱ­ԽԻՆ…

Վեր­նագ­րա­յին այս տո­ղը վերց­ված է հայտ­նի հրա­պա­րա­կա­խոս, հե­ռուս­տա­վար Վլա­դի­միր Սո­լո­վյո­վի բարձ­րա­ձայ­նու­մից, որն ամ­բող­ջու­թյամբ մեջ­բե­րում եմ՝ ան­ձի նկատ­մամբ հար­գանքս ու խո­նար­հումս հա­վաս­տե­լով նաև նրա լու­սան­կա­րի զե­տե­ղու­մով։

Սո­լո­վյո­վի` «ին­չու՞ Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով չպա­տաս­խա­նե­ցին Բաք­վի զո­րա­հան­դե­սում Ա­լիևի և Էր­դո­ղա­նի ար­տա­հայ­տած վի­րա­վո­րանք­նե­րին» հարց­մա­նը հե­ռա­կա կար­գով այս­պես ար­ձա­գան­քեմ՝ չպա­տաս­խա­նե­ցին, քան­զի ի՞նչ տրա­մա­բու­թյամբ պա­տաս­խա­նեին, երբ այդ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով հնա­րա­վոր պա­տաս­խա­նող­նե­րի սր­տին չորս մատ յուղ էր նս­տել… հիաց­քից, ու թե չլի­ներ ժո­ղովր­դից ու­նե­ցած ա­նաս­նա­կան վա­խը, կա­րող է տո­նախմ­բու­թյուն էլ կազ­մա­կեր­պեին՝ ի պա­տաս­խան ա­զե­րի­թուր­քա­կան զո­րա­հան­դե­սի, ո­րի ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու հար­ցում ա­մեն ին­չով նպաս­տե­ցին։

Ինչ տրա­մա­բա­նու­թյամբ եմ այս­պես ա­սո՞ւմ։

Ա­մե­նա­պա՛րզ։

Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը հո Ադր­բե­ջա­նին ու ադր­բե­ջան­ցուն չէի՞ն վի­րա­վո­րել, որ Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով որևէ մե­կի սիր­տը ցա­վեր։ Ե­թե նման մա­կար­դա­կով Հա­յաս­տա­նում նման սիրտ կամ նման սր­տի տեր կար, պա­տե­րազ­մը չէր բեր­վի-հասց­վի նման ող­բեր­գա­կան փու­լով ա­վար­տի… Ես էլ չեմ ա­սում, որ ե­թե ժա­մա­նա­կին օգ­նու­թյան ձեռք մեկն­վեր ու­ժա­քամ­վող Ար­ցա­խին, ե­թե…

Սա­կայն ի՞նչ ե­թե, երբ նախ­քան պա­տե­րազ­մը գլ­խից մեծ կեղ­տեր կե­րած գյոռ­բա­գյո­ռը ոչ միայն չի սվա­ղում, փոր­ձում գո­նե մո­ռա­ցու­թյան տալ ա­սա­ծը, այլև ա­վե­լին, երկ­րին նման ող­բեր­գու­թյան ա­ռաջ կանգ­նեց­նե­լուց հե­տո էլ բարձ­րա­ձայ­նում է հո­գե­կան հի­վան­դու­թյան հետ ա­ղերս­վող, լպիր­շու­թյամբ սահ­ման­ներ չճա­նա­չող «դա­րա­կազ­միկ» միտ­քը, թե հի­մա էլ է հա­մոզ­ված, որ Ղա­րա­բա­ղի հար­ցի լու­ծու­մը պի­տի գո­հաց­նի կող­մե­րից բո­լո­րին՝ թե ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դին, թե Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դին, թե Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին՝ «մո­ռա­նա­լով», որ Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ աս­վա­ծը նույն հայ ժո­ղո­վուրդն է։

Չէ՜, միա­միտ չլի­նեք, սա՝ այս­պես ար­տա­հայտ­վե­լը, ի­մա­ցու­թյան պա­կաս չէ, սա նեն­գո­րեն Ար­ցա­խից ու ար­ցախ­ցուց օ­տար­վա­ծու­թյան վկա­յու­թյուն է, թվա­ցյալ խե­լա­գա­րու­թյան քո­ղի տակ սե­փա­կան կե­սից հրա­ժար­վե­լու գի­տակց­ված դի­տա­վո­րու­թյուն, ի­հար­կե, ե­թե մեջդ օ­տա­րի թու­նոտ ա­րյու­նը չէ, հո­գիդ էլ ան­վե­րա­դարձ չի վա­ճառ­ված սա­դա­յե­լին։

Սա­կայն թող­նենք լոկ բա­նա­կան մար­դուն դա­ռը ցավ պատ­ճա­ռող այս դա­ռը ճշ­մար­տու­թյու­նը, ո­րը հո­գե­գար­նե­րի հա­մար ըն­դա­մե­նը լի­րի­կա է՝ ամ­բող­ջից ըն­դա­մե­նը մաս­հա­նում, որ­քան էլ այդ մաս­հա­նու­մը մաս­հա­նում է հայ­րե­նի­քից, նրա­նից օ­տա­րում, զի ինչ ա­սես ան­տոհմ, ան­հայ­րե­նիք ա­նա­սու­նին ու նրա նա­խի­րը կազ­մած­նե­րին, այ­լա­սեր­ված ան­բա­րո­յա­կան­նե­րի այ­լա­սեռ­ված զա­վակ­նե­րին, բռ­նա­բա­րու­թյան ար­դյուն­քում ցռտ­ված­նե­րին ու դրա հա­մար շր­ջա­պա­տից մուռ հա­նող­նե­րին։

Ե­ՂԵԼ Է ԱՅԴ­ՊԻ­ՍԻ ՃԻ­ՎԱՂ

Խոս­քը Հա­յոց մեծ ե­ղեռ­նի գլ­խա­վոր կազ­մա­կեր­պող­նե­րից և ի­րա­կա­նաց­նող­նե­րից մե­կի՝ Էն­վեր փա­շա­յի մա­սին է։ Սույն հրե­շը, որ իր ցե­ղա­յին կազ­մա­վոր­ման պատ­մու­թյան մեջ հի­շա­տակ­վում է որ­պես պե­տա­կան, ռազ­մա­կան գոր­ծիչ, Օս­մա­նյան Թուր­քիա­յի ռազ­մա­կան գոր­ծե­րի 1913-1918 թթ. նա­խա­րար ու ե­րիտ­թուր­քա­կան «Միու­թյուն և ա­ռա­ջա­դի­մու­թյուն» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար­նե­րից մե­կը, 1915-1916 թթ. արևմտա­հա­յե­րի ջար­դե­րի և տե­ղա­հա­նու­թյան գլ­խա­վոր կազ­մա­կեր­պիչ, սի­րել է հպար­տա­նալ՝ ա­սե­լով. «Ա­ռանց մի աս­կյար (զին­վոր) կորց­նե­լու ես ոչն­չաց­րի թուր­քե­րի թշ­նա­մի հա­յե­րին»։

Մարդ­կու­թյան մե­ծա­գույն դա­հիճ­նե­րից այս Իս­մա­յիլ Էն­վեր կո­չե­ցյա­լը մեր նյու­թի հե­րո­սի՝ Հա­կոբ Ար­շա­կի Մել­քու­մյա­նի կամ ռու­սա­կան ի­րա­կա­նու­թյու­նում Յա­կով Ար­կադևիչ Մել­քու­մով ա­նու­նով հայտ­նի ռազ­մա­կան գործ­չի կյան­քում եր­կու ան­գամ է ան­մի­ջա­կան ներ­կա­յու­թյուն ե­ղել։ Ա­ռա­ջի­նը՝ Սա­րի­ղա­մի­շի տակ, երբ այդ տե­ղա­նու­նով հայտ­նի օ­պե­րա­ցիա­յի ի­րա­կա­նաց­ման ժա­մա­նակ (1914 թվա­կա­նի դեկ­տեմ­բեր-1915 թվա­կա­նի հուն­վար) մեր հե­րո­սի ձեռ­քից Կով­կա­սյան ճա­կա­տում թուր­քա­կան լայ­նա­ծա­վալ հար­ձա­կու­մը գլ­խա­վո­րած վիժ­ված­քը պր­ծել է շնոր­հիվ նրա, որ հայ ռազ­մի­կին շփո­թի է մատ­նել հրե­շի թիկ­նա­զո­րի հա­յե­րեն խո­սե­լը, իսկ հա­յե­րեն խո­սել են, ո­րով­հետև թիկ­նա­զո­րը կազ­մած­նե­րը հա­յեր են ե­ղել։

Ազ­գու­թյամբ ար­ցախ­ցի հայ ռազ­մի­կին տևա­կան ժա­մա­նակ տան­ջել է այն գա­ղա­փա­րը, թե այդ ինչ­պես է իր ազ­գի խո­շո­րա­գույն թշ­նա­մի­նե­րից մե­կին թյու­րի­մա­ցու­թյան ար­դյուն­քում ձեռ­քից բաց թո­ղել, մինչև որ ճա­կա­տա­գի­րը նրան շնոր­հել է սխալն ուղ­ղե­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­նը։

Մինչև նյու­թի հե­տա­գա շա­րադ­րան­քին անց­նե­լը, ցա­վով ար­ձա­նագ­րենք, որ հա­ճա­խա­կի ենք մեր նվի­րյալ հե­րո­սի հի­շա­տակ­ման հետ հա­մա­տե­ղե­լու թուրք դահ­ճի ա­նու­նը, սա­կայն այդ­պի­սին է ժան­րի կա­նո­նը։

Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում Օս­մա­նյան Թուր­քիա­յի կրած պար­տու­թյու­նից հե­տո 1918 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին Էն­վերն ա­պաս­տան է գտ­նում Գեր­մա­նիա­յում՝ հա­ջո­ղու­թյամբ խու­սա­փե­լով օս­մա­նյան նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից 1919 թվա­կա­նին հե­ռա­կա կար­գով մահ­վան դա­տա­պար­տու­մից։ Առ­ժա­մա­նակ ստ­վե­րում մնա­լուց հե­տո կյան­քի ինչ-որ ժա­մա­նա­կա­հատ­ված այս հրե­շը կա­րո­ղա­նում է հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան մո­լա­գա­րու­թյա­նը տր­ված Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վին մո­լո­րեց­նել, հաս­նել վս­տա­հու­թյան։ Մոսկ­վա­յի ո­րոշ­մամբ 1921 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին նա մեկ­նում է Թուր­քես­տան, բաս­մաչ­նե­րին Կար­միր բա­նա­կի կող­մը քա­շե­լու հանձ­նա­րա­րու­թյամբ, ին­չը սա­կայն տեղ հաս­նե­լուն պես միան­գա­մայն այլ բո­վան­դա­կա­յին բա­նի է վե­րած­վում. սկ­սում է գոր­ծել ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի՝ փոր­ձե­լով կյան­քի կո­չել, ի­րա­կա­նաց­նել մեծ Թու­րա­նի ստեղծ­ման գա­ղա­փա­րը։ Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը բնա­կա­նա­բար ցա­վով է ըն­դու­նում այս դա­վա­ճա­նու­թյունն ու կա­յաց­նում նախ­կին դաշ­նակ­ցին ու թշ­նա­մի­նե­րի ա­ռաջ­նոր­դին ոչն­չաց­նե­լու վճիռ։

ՊԱՏ­ԺԻ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱ­ՑՈՒ­ՄԸ ՉՀԱՆՁ­ՆԵԼ ԵՐ­ՐՈՐԴ ԱՆ­ՁԻ

Շր­ջան­ցե­լով Յա­կով Ար­կադևիչ Մել­քու­մով-Հա­կոբ Ար­շա­կի Մել­քու­մյա­նի կյան­քի զգա­լի հատ­ված, ան­ցում կա­տա­րենք 1919 թվա­կա­նի վերջ, երբ նշա­նակ­վում է ա­ռա­ջին թուր­քես­տա­նյան դի­վի­զիա­յի ա­ռա­ջին հե­ծյալ բրի­գա­դի հրա­մա­նա­տար, ան­մի­ջա­կա­նո­րեն նե­րառ­վում բաս­մա­չյան գն­դե­րի ոչն­չաց­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Նկա­տենք, որ այս գն­դե­րի ոչն­չա­ցու­մը ժա­մա­նա­կա­յին լայն ընդ­գր­կում ու­նի, ձգ­վում է մինչև 1920-ա­կան թվա­կան­նե­րի վերջ, սա­կայն մեզ հե­տաք­րք­րո­ղը 1922 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 4-ն է, նրան նա­խոր­դած ժա­մա­նա­կա­յին ոչ այն­քան մեծ հատ­վա­ծը։

Հա­մա­ցան­ցը Էն­վեր փա­շա­յի վնա­սա­զերծ­ման հետ կապ­ված ոչ այն­քան ի­րա­րա­մերժ, որ­քան տար­բեր մո­տե­ցում­նե­րով պատ­մու­թյուն­ներ ու­նի պա­հած, սա­կայն թույլ տվեք ինձ հի­շո­ղու­թյամբ վե­րար­տադ­րել այն պատ­մու­թյու­նը, ո­րը «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թիւն» օ­րա­թեր­թում աշ­խա­տածս տա­րի­նե­րին ան­ցել է ձեռ­քիս տա­կով, տպագր­վել ու, ցա­վոք, տեղ չի գտել հա­մա­ցան­ցում, թե­պետ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­րող եմ վեր հա­նել ար­խի­վիցս ու տրա­մադ­րել ըստ պատ­կա­նել­վույն։

Հա­մա­ձայն իմ հի­շա­տա­կած հրա­պա­րակ­ման, Հա­կոբ Մել­քու­մյա­նը վկա­յում է, որ իր ղե­կա­վա­րած օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան խում­բը 1922-ի ամ­ռանն ար­դեն իսկ դուրս էր ե­կել Էն­վեր փա­շա­յի հետ­քի վրա, ու գնա­լով օ­ղա­կը նրա շուրջ սեղմ­վում էր։ Նրա վկայ­մամբ, ին­չը հա­վաստ­վում է նաև հա­մա­ցան­ցում ե­ղած նյու­թե­րով, խոր­հր­դա­յին երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը շա­հագր­գռ­ված էր Էն­վե­րին ան­պայ­մա­նո­րեն կեն­դա­նի գե­րի վերց­նե­լով ու Մոսկ­վա­յին ողջ վի­ճա­կում փո­խան­ցե­լով։

Սույ­նի ա­ռի­թով ի­րար են հա­ջոր­դել ինչ­պես Լե­նի­նի, այն­պես էլ Տրոց­կու ու Ստա­լի­նի հե­ռագ­րե­րը։ Մել­քու­մյա­նի վկայ­մամբ՝ վեր­ջին հե­ռա­գի­րը ե­ղել է բա­նա­կա­յին ի­րենց միա­վոր­ման հրա­մա­նա­տար Ոս­կա­նյան­ցի կող­մից (պի­տի որ ազ­գան­վան հար­ցում չս­խալ­վեմ-Մ.Հ.), որ­տեղ ե­ղել է կար­ճա­ռոտ հի­շե­ցում մեր ժո­ղովր­դի կյան­քում Էն­վե­րի ու­նե­ցած բա­ցա­ռիկ դե­րի մա­սին ու պա­հանջ՝ հե­ռա­գի­րը կար­դա­լուց հե­տո ոչն­չաց­նել։

Մել­քու­մյա­նը հա­վաս­տում է, որ հե­ռագ­րի ըն­թեր­ցու­մից հե­տո իր հա­մար պարզ է ե­ղել, որ իր ռազ­մա­կան ղե­կա­վարն ու հայ­րե­նա­կի­ցը, հա­կա­ռակ խոր­հր­դա­յին երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վար­նե­րի պա­հանջ­նե­րի, ի­րեն տվել է խիստ հս­տակ ցու­ցում-հանձ­նա­րա­րա­կան՝ հայ ժո­ղովր­դի դահ­ճի պատ­ժի ի­րա­կա­նա­ցու­մը չհանձ­նել եր­րորդ ան­ձի։ Այս ա­մե­նից հե­տո ար­դեն կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ բա­ցա­ռիկ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ է Հա­կոբ Ար­շա­կի Մել­քու­մյան-Յա­կով Ար­կադևիչ Մել­քու­մով բարձ­րաս­տի­ճան սպան ի կա­տար ա­ծել ճա­կա­տագ­րով ի­րեն վե­րա­պահ­ված ա­ռա­քե­լու­թյու­նը։

Ա­ՅՈ, Ա­ՅՈ, ԴՈՒՔ ՉՍ­ԽԱԼ­ՎԵ­ՑԻՔ

Ա­յո, ա­յո, Դուք շատ էլ ճիշտ լսե­ցիք՝ բարձ­րաս­տի­ճան սպան, ո­րի մա­սին հայ պատ­մագ­րու­թյու­նը ան­գամ մի ամ­փոփ ու­սում­նա­սի­րու­թյուն չու­նի թո­ղած, որ կա­րո­ղա­նաս այդ ազն­վա­կան հա­յի գո­նե զին­վո­րա­կան կո­չու­մը հս­տակ նշել՝ գն­դա­պե՞տ էր, թե՞ գե­նե­րալ։ Թե­պետ Հա­կոբ Մել­քու­մյանն ինչ­պես կա­րող էր մեր այս գե­նե­րալ­նե­րի կող­քին նույն­պես գե­նե­րալ լի­նել՝ Ար­ցա­խի հո՞ղ էր դա­վադ­րա­բար կամ հան­ցա­վոր ցու­ցու­մով հանձ­նել թշ­նա­մուն, որ մի հատ էլ ազ­գա­յին հե­րո­սի կո­չում շնոր­հեին։

Երբ դու ու­սա­դիր­նե­րի տակ ապ­րող մարդ ես ու «Պա­տիվ ու­նեմ»-ն ըն­կա­լում ես սոսկ որ­պես ռու­սա­կան «честь имею»-ի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյուն, դու ո­լոր­տի հա­մար ըն­դա­մե­նը սինլ­քո­րի մեկն ես, ա­մե­նա­սո­վո­րա­կան սալ­դա­ֆոն։ Մինչ­դեռ «Պա­տիվ ու­նեմ»-ի տակ մե­ծա­գույն ի­մաստ կա դր­ված։ Այդ «Պա­տիվ ու­նեմ»-ի գի­տակ­ցու­թյու­նը խո­րու­թյամբ ըն­կա­լա­ծը, ե­թե ու­նե­ցել է ի­րեն վս­տահ­ված հանձ­նա­րա­րու­թյու­նը թյու­րի­մա­ցա­բար կամ անհ­նա­րի­նու­թյան պատ­ճա­ռով ձա­խո­ղա­ծի, պար­տու­թյուն կրա­ծի դժ­բախ­տու­թյուն գո­նե իր խղ­ճի ա­ռաջ այն­քան ազ­նիվ է ե­ղել, որ հար­ցի լու­ծու­մը վս­տա­հել է քուն­քին ուղղ­ված ատր­ճա­նա­կին։

Կրկ­նում եմ՝ «Պա­տիվ ու­նեմ» հաս­կա­ցու­թյան գի­տակ­ցու­թյու­նը խո­րու­թյամբ ըն­կա­լա­ծը։

Վեր­ջերս եմ ու­նե­ցել այս պատ­մու­թյու­նը շա­րադ­րե­լու ա­ռի­թը, սա­կայն հի­մա ոչ պա­կաս տե­ղին կհն­չի դրա հի­շե­ցու­մը։ Հաս­կա­նա­լով, որ եր­կի­րը հասց­րել է կոր­ծան­ման եզ­րին, ան­վե­րա­դարձ տա­նուլ է տվել Ղրի­մի պա­տե­րազ­մը, այդ պա­տե­րազ­մի ա­վար­տից ու­ղիղ մի տա­րի ա­ռաջ, 1855 թվին, ռուս ցար Նի­կո­լայ Ա­ռա­ջի­նը բժշ­կից խնդ­րում է թույ­նի չա­փա­բա­ժին ու հա­սա­րակ զին­վո­րա­կան շի­նե­լի մեջ, շար­քա­յին զին­վո­րի հա­մար ռազ­մա­կան պայ­ման­նե­րի հա­մար նա­խա­տես­ված մահ­ճա­կա­լի վրա վերջ է տա­լիս իր կյան­քին։

Սա ա­րել է աշ­խար­հի այն ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նա­խո­շոր երկ­րի տի­րա­կա­լը՝ քաջ հաս­կա­նա­լով, որ ան­պա­տիվ կյան­քով ապ­րելն աշ­խար­հի խո­շո­րա­գույն ստո­րու­թյունն է։

«Պա­տիվ ու­նեմ»-ի հա­մար պի­տի պա­տի՛վ ու­նե­նալ՝ նաև այն­պի­սի պար­զու­նակ ճշ­մար­տու­թյուն հաս­կա­նա­լով, որ «Յու­րա­քան­չյուր Էն­վեր փա­շա ու­նի իր Հա­կոբ Մել­քու­մո­վը»։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում