Լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ-ի դուռը և մտել տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16/12/2020 12:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր անհետ կորած զինվորների ծնողները հերթական անգամ ակցիա էին սկսել ՀՀ ՊՆ-ի շենքի դիմաց՝ պահանջելով զբաղվել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ:
Պատասխան չստանալով ՊՆ-ից՝ ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը և փորձեցին մտնել շենք:
Ծնողներին հորդորել են դուրս գալ շենքի տարածքից, սակայն նրանց հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։
Անհետ կորածների ծնողները պատմում են՝ ՊՆ-ից և այլ մարմիններից որևէ հստակ պատասխան չեն ստանում, թե որտեղ են իրենց որդիները, տարբեր մարդկանցից տարբեր պատասխաններ են լսում, որոնք ավելի ուշ հերքվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում