Դատարանը պետք է քննի բոլոր այն մարդկանց, որոնք, 44 օր, իմանալով, որ մենք պարտվում ենք, լռում էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես առաջարկում եմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ մենք իմանանք ոչ միայն մեր հերոսներին, որոնց պետք է պաշտենք, այլև մեր դավաճաններին, որոնց պետք է անիծենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ 3․ փաստեր» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա հիշեցրեց Նեմեսիս գործողությունը՝ ասելով, թե բոլորս հիշում ենք Թալեաթին ու Էնվերին, բայց ավելի կարևոր թշնամին այն հայերն են, որոնք համագործակցել են թուրքերի հետ և տարել են յաթաղանի տակ մի ամբողջ ժողովրդի։
«Մենք կարիք ունենք համահայկական դատարանի, որը պետք է լինի մասնագիտացած ու քննի՝ ով և ինչպես զավթեց ՀՀ իշխանությունը 2018-ին, գործակալական ցանցերը։ Պետք է քննի թալանի ողջ գործընթացը, որ տեղի է ունեցել 2,5 տարիների ընթացքում, պետք է վերադարձնի ժողովրդից թալանած գումարները, այդ դատարանը պետք է քննի այն բոլոր անօրինական հրամաններ տվողներին և կատարողներին, որոնք նախապատրաստեցին ՀՀ-ն կապիտուլյացիային։ Այդ դատարանը պետք է գամի ամոթի սյանը բոլոր այն պոպուլյար մարդկանց, որոնք հրահանգներ ստանալով՝ մարդկանց մտցրել են մոլորության մեջ»,- ասաց նա՝ նշելով, թե նրանց անուններն ու փաստերը կան։
«Դատարանը պետք է քննի բոլոր այն մարդկանց, որոնք, 44 օր, իմանալով, որ մենք պարտվում ենք, լռում էին։ Այդ մարդիկ պետք է պատժվեն, համահայկական դատարանը պետք է պատժի Նիկոլ Փաշինայնին և մաֆիոզ բանդային պետական դավաճանության, թալանի և 5000 մարդու սպանելու համար, հայրենազրկելու համար, գերեզմաններից հանելու համար, գաղթի համար, ամոթի համար, որ երբեք չկրկնի»,-ասաց նա՝ նշելով, որ եթե մենք չանենք այդ դատարանը, միշտ ընկնելու ենք նույն թակարդի մեջ։
«Եթե չանենք այդ դատարանը, սկսելու է ժողովրդի դատարանը, և դուք չեք ունենալու հանգիստ Լոս Անջելեսում, Կանադայում, թե Մոսկվայում, և ձեր վրա հայտարարվելու է որս։ Եթե դուք ուզում եք՝ ձեր երեխաներն ապրեն առանց դավաճանի պիտակի, ուրեմն՝ ձեզ պետք է պաշտպանի պետությունը դատարանում՝ դատելով ձեզ։ Եվ ես ձեզ խոստանում եմ, որ ձեզ ոչ թե դատելու են ձեր գրպանային դատավորները՝ «Ֆարխոյան ցուցակից», այլ ազնիվ մարդիկ»,- հայտարարեց Միքայել Մինասյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում