Սևանա լճի ջրում որևէ վարակ չկա

Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե Սևանա լճի ջուրը հնարավոր է վարակված է, քանի որ որոշ հանգստացողների մոտ լողալուց հետո նկատվել էին առողջական խնդիրներ։ Ինչպես տեղեկացնում է «Հայկական Ժամանակը», «ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները ստուգումներ են անցկացրել «Նոստալգիա» լողափի հարևանությամբ՝ «Զմրուխտե լագունսս» լողափում, որի հետ կապված էին բողոքները։

««Զմրուխտե լագունա» լողափի լճի ջրերի և ափի հողի մանրէաբանական, սանիտարաքիմիական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտություններում թույլատրելի նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել»,-հայտնում են նախարարությունից, նաև հավելում, որ այլ լողափերում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ևս նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում