Լոս Անջելեսի կինոքննադատները «Դիլդա»-ն ճանաչել են լավագույն արտասահմանյան ֆիլմ

Լոս Անջելեսի կինոքննադատները «Դիլդա»-ն ճանաչել են լավագույն արտասահմանյան ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Դիլդա» ֆիլմը 2020 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմն Է ճանաչվել Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի (LAFCA) վարկածի համաձայն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ասոցիացիայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

LAFCA-ը երկրորդ տեղը տվել Է եվրոպական կինոնկարի՝ իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելոյի «Մարտին Իդեն» ֆիլմին, որը նկարահանվել Է Ջեկ Լոնդոնի գրքի սյուժեի հիման վրա:

«Դիլդա» ռուսական ֆիլմը նաեւ նշվել Է LAFCA-ի «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգում. ռուսաստանցի բեմադրող նկարիչ Սերգեյ Իվանովն զբաղեցրել Է երկրորդ տեղը:

«Դիլդա»-ն Բալագովի երկրորդ ռեժիսորական աշխատանքն Է: Ֆիլմի գործողությունը տեղի Է ունենում Լենինգրադում՝ 1945 թվականին: Այն պատմություն Է ռազմաճակատային երկու ընկերուհիների մասին, որոնք փորձում են նորից սկսել խաղաղ կյանքը հետբլոկադային Լենինգրադում, որտեղ ամենուրեք փլատակներ են:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի Է ունեցել Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը միանգամից երկու պարգեւ Է ստացել՝ մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար եւ կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակը` «Կինոլեզվի անհավանական գեղագիտության եւ հետպատերազմական տրավմայի մասին բացառիկ պատմության համար» ձեւակերպմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում