Րաֆֆի Հովհաննսիայնը գաղտնի հեղափոխություն է պատրաստում
Նմանատիպ
Ամառային արձակուրդներ շարունակվում են, քաղաքական դաշտը «ռելաքս»-ի մեջ է։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, որ այս ժամանակահատվածում «Ժառանգություն» կուսակցությունը պետք է որ լիներ Հայաստանի տարբեր մարզերում եւ իրականացներ «բարեւի հեղափոխության» երկրորդ սերիան։ Սակայն, հետեւելով վերոնշյալ կուսկցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կարող ենք նկատել, որ երեկոյան ժամերին նա իր հանգիստն անց է կացնում Օպերայի տարածքում՝ միեւնույն ժամանակ բաց չթողնելով եւ ոչ մի փառատոն։ Թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կանգնեց իր այն հայտարարություններից, որ շրջայց պետք է կատարեր մարզերում, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Պարոն Հովհաննիսյանը արդեն հասցրել է այցելել Հայաստանի հարավային շրջանները, հյուսիս-արեւմուտքը, օրեր առաջ էլ վերադարձել է Շիրակի մարզից, մոտ ժամանակներս այցելություն կունենանք նաեւ հյուսիս-արեւելք…»,- մեջբերում է «Իրավունքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում