Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/12/2020 16:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում։
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում