«Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ»

«Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ»

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Դեկտեմբերի 27-ին բացվելու է «Երեխաները՝ Զինվորներին, սիրով և երախտագիտությամբ» խորագրով բարեգործական ցուցահանդես:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը գրում է. «Արցախից տեղահանված երեխաները Երևանում պարապ չեն նստել՝ նրանք իրենց հույզերն ու երազանքներն են նկարել, և հիմա ուզում են իրենց արվեստով օգնել Հայրենիքի պաշտպանության համար վիրավորված զինվորներին։

«Նրանց են միացել նաև սահմանամերձ Հավեսին սենյակների սաները՝ ուղարկելով իրենց նկարները Վազաշենից, Խաչիկից, Լուսակունքից, Զորակից, Արմավիրից։

Դեկտեմբերի 27-ին՝ ժ․ 16։00-ին, Մերգելյան ինստիտուտի բոյով շենքի ամենավերևի հարկում, CoWo-ի ապակեպատ հեքիաթային հարթակում, տեղի կունենա մեր միջոցառումը։

Եկեք, և դուք
· կվայելեք երեխաների ստեղծագործությունները և հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի համերգը։
· կզմայլվեք ապակեպատ ցուցասրահից բացվող համայնապատկերով․ Երևանը՝ ափի մեջ։
· կճաշակեք «Քրամբսի» հյուրասիրությունը։
· հնարավորություն կունենաք նիրատվություն կատարելու։

Նվիրատվություններից գոյացած ողջ գումարը կփոխանցվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

ԶԻՆՎՈՐՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԸ։
Երեխաների աշխատանքը, նվիրումը, սերը, ջերմությունն ու աղոթքը՝ զինվորներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում