Ռոդրիգոն գրառում է կատարել վնասվածքից հետո
24/12/2020 13:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Գրանադայի» դեմ խաղում (2-0) ազդրի վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջնամասում:
Բրազիլացի ֆուտբոլիստը գրառում է կատարել Twitter-ում հանդիպումից հետո.
«Լացը կարող է շարունակվել ողջ գիշեր, բայց առավոտյան ուրախություն է լինում: Կենտրոնանում եմ իմ ապաքինման վրա: Ես շուտով կվերադառնամ: Շնորհակալ եմ ձեր մաղթանքների համար»,-գրել է Ռոդրիգոն:
Ռոդրիգոն կարող է բաց թողնել մոտ 3 շաբաթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում