Նոր ակտիվիստներ են ձերբակալվել. քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է
23/07/2013 11:22
Նմանատիպ
Այս պահին մեծ քանակությամբ ոստիկաններ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ’ երեք ակտիվիստներ բերման են ենթարկվել այն ժամանակ, երբ դեռևս ակցիան չի էլ սկսվել։
Lurer.com-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանը նշեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելու պատճառը երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպն էր, որտեղ, ըստ Օսիպյանի, ակտիվիստները քրեօրեն պատժելի արարք են գործել։
Ակտիվիստներն այս պահին փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս, որպեսզի բերման ենթարկված երեք ակտիվիստներին տեղափոխեն բաժին։
Ոստիկանների և ակտիվիստների միջև լարված իրավիճակ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում