Հռոմի Պապին Բրազիլիայում անվանական մարզաշապիկ են նվիրել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Բրազիլիա կատարած այցելության ընթացքում հարստացրել է իր ֆուտբոլային մարզաշապիկների քանակը: Հռոմի 266-րդ Պապը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է «Ֆլումենենսե» ակումբի ներկայացուցիչների հետ, ովքեր Պապին նվիրել են 10 համարի անվանական մարզաշապիկ:

Մինչ այս Հռոմի Պապը ֆուտբոլային մարզաշապիկներ էր նվեր ստացել Իսպանիայի վարչապետից եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լեւանդովսկուց: Ֆրանցիսկոս Պապը ֆուտբոլի երկրպագու է: Վերջինիս սիրելի ակումբը արգենտինակնա «Սան Լորենցո» թիմն է, իսկ սիրելի ֆուտբոլիստներից մեկը’ Լեո Մեսսին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում