Աշոտ Ավդալյան․ Քամին, քամին, քամին…
28/12/2020 20:33
Նմանատիպ
* * *
Եվ ծառերը հոգնած,
Անդառնալի հոգնած,
Պոռնիկների տխուր առավոտվա նման,
Տարուբերվում, կքվում,
շնկշնկում են կամաց,
Սպասում են կանաչ երանության պահին՝
Հավերժորեն խաբված:
Քամին, քամին, քամին,
Ու քամիներ անսանձ,
Փողոցներում շրջող ժամանակից խաբված,
Հրկիզում են տագնապն իրեղենի, հողի,
Թափառում են լույսի անփույթ իմաստությամբ,
Հեգնանքի մեջ արթուն, արբեցումով հղի,
Շիրիմներին հպվում,
խենթանում են արյամբ:
Քամին, քամին, քամին…
«Արևանթեմ» անտիպ բանաստեղծությունների ժողովածուից
Հետևեք մեզ նաև Telegram-ում