ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amAysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է շնորհավորանք:

ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին մինչ այս տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին, որ գալիք տոների առթիվ ՀՀ երրորդ նախագահը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Օրեր առաջ Սերժ Սարգսյանին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում