Թուրքական ռազմական ինքնաթիռները կրակելու հրամանով օդ են բարձրացել
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին վերջին օրերին ստեղծված լարվածությունը շարունակվում է: Թուրքական ռազմական ինքնաթիռները կրկին օդ են բարձրացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Sabah պարբերականը, թուրքական անօդաչու թռչող սարքերը և F-16 տեսակի կործանիչները հետախպուզական թռիչքներ են իրականացնում Սիրիայի հետ սահմանում: Նշվում է, որ թուրքական ռազմական ինքնաթիռներն օդ են բարձարցել ցանկացած վտանգի դեպքում կրակելու հրահանգով:Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները սկսվել են հուլիսի 16-ից: Այս կապակցությամբ էլ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին ավելի զգոն լինել և հեռու մնալ սիրիական սահմանից: Սիրիական կողմից արձակվող կրակոցները հասնում են թուրքական գյուղեր և անգամ դարձել են մեկ թուրքի վիրավորվելու պատճառ:
Թուրք-սիրիական սահմանին մի քանի օր շարունակվող լարվածության արդյունքում հուլիսի 18-ից թուրքական ռազմական ինքնաթիռները սկսել են հետախուզական թռիչքներ կատարել: Միաժամանակ օդ են բարձրացել նաև անօդաչու թռչող սարքեր: Սիրիայի հետ սահմանային շրջան են բերվել ցամաքային ուժեր և զրահատեխնիկա: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք-սիրիական լարվածության առնչությամբ հայտարարել է, որ իրենց սահմանի անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիքի առկայության պարագայում Թուրքիան պատրաստ է ամենախիստ պատասխանի:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե թուրքական կողմը պատրաստ է ցանկացած վտանգի դեպքում համապատասխան պատասխան տալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում