Պիռլո. Ժիրուն պետք կգար Յուվենտուսին

Պիռլո. Ժիրուն պետք կգար Յուվենտուսին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն անկեղծացել է, որ դեմ չէ իր թիմում տեսնել «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Նա հրաշալի հարձակվող է, ով գոլային հզոր հոտառություն ունի: Տրանսֆերայի պատուհանը այսօր կբացվի և մենք կքննարկենք այդ տարբերակը:

Մեզ մի քանի բարձրակարգ հարձակվողներ են անհրաժեշտ»,- ասել է Պիրլոն:

Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողին գնելու ցանկություն ունի նաև «Միլանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում