Ստեփանակերտի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել
06/01/2021 19:06
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի թեմի հոգևոր առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այս մասին ասված է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:
«Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:
Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»,– նշված է գրառման մեջ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ծնդդյան ու Աստվածահայտնության տոնի պատարագին մասնակցել է Գանձասարի վանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում