Դուք չկարողացաք իրագործել այն, ինչ պետք էր մեր երկրին. Աշոտ Մինասյանը՝ մտավորականներին (տեսանյութ)

Դուք չկարողացաք իրագործել այն, ինչ պետք էր մեր երկրին. Աշոտ Մինասյանը՝ մտավորականներին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԿապ չունի, որ ես գնդապետ եմ, ես ձեր զինվորն եմ, միշտ պատրաստ կատարելու այն բոլոր հրամանները, որոնք կպահանջվեն մեր հայենիքի համար. այս մասին մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքին նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Նրա խոսքով՝ պետությունը մի մարմին է, որը մեզնից յուրաքանչյուրն ունակ է պահպանել, և պետք է պահպանի: «Ցավոք, մենք դա չարեցինք: Ես միշտ մտածել եմ՝ մտավորականը գրողներն են, բանաստեղծներն են, երգիչներն են, երգահաններն են, նկարիչներն են, քանդակագործներն են: Ավաղ, այդպես չեղավ: Մտավորականը նա է, ով իր հայրենիքի զինվորն է, իսկ ես հայրենիքի զինվորն եմ: Դուք չկարողացաք իրագործել այն ամենն ինչ պետք էր իմ երկրին, ձեր երկրին: Որովհետև այն սին հեքիաթը, որ մատուցեցին ձեզ, դուք ավելի ճշմարիտ ընդունեցիք, քան իրականությունն էր: Բոլորս իրար հետ չկարողացանք պայքարել այն սինի դեմ, ստի դեմ, որին առնչվեցինք»,- ասաց նա:

Աշոտ Մինասյանը կոչ արեց, որ մտավորականը, հոգևորականը, զինվորը, բոլոր գործիչները մեկտեղվեն, դառնան մարմին, դառնան պետություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում