AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԱվարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս:

Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր:

Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:

Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ:

Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:

Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:

Եվ իհարկե պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը:

Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են:

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայրենիքի փրկության շարժում

Լրահոս
Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատերազմի. Զատուլին (տեսանյութ) Հռոմի Պապը նոր Համաշխարհային ջրհեղեղ է կանխատեսել «Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»․ Սեւակ Խանաղյան 41 մարդ է մահացել Pfizer/BioNTech պատվաստանյութով պատվաստվելուց հետո. «Իզվեստիա» Փաշինյանն ու իր «թիմը» կատարել են հավանական ու անհավանական բոլոր այն քայլերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են նրանց ապազգային էությունը․ Հասրաթյան Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ. Տիգրան Աբրահամյան Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan