Մխիթարյանը մեկնաբանել է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելու տեղեկությունը

Մխիթարյանը մեկնաբանել է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգման մասին։

««Ռոման» հավատաց ինձ։ Իմ խաղով դուք կարող եք հասկանալ, որ ես երջանիկ եմ հռոմեական ակումբում։

Պայմանագրի երկարաձգու՞մ։ Հիմա չկա ժամանակ դրա մասին խոսելու համար, քանի որ մենք շատ խիտ գրաֆիկ ունենք։ Բայց շուտով մենք անպայման կխոսենք դրա մասին»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում