Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օրեպային ստուդիան դռները կբացի հանդիսատեսի առաջ «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղը տեղի կունենա հունվարի 15-ին:
«Միջազգային համագործակցության արդյունքում ծնված «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայացումն ուրույն ամփոփում է երեք շաբաթ տևած հրաշալի փորձի փոխանակման՝ «Բալմանուկյան պարային նախագծի» (պարուսույց՝ Արման Բալմանուկյան) և Սանկտ-Պետերբուրգի «Կանոն Դենս Հաուզի» (պարուսույց՝ Վալերիա Կասպարովա) գեղարվեստական թիմերի միջև»,- ասվում է ստուդիայի տարածած հաղորդագրության մեջ:
Ներկայացումը մարդկային հարաբերությունների, փոխընբռնման կարևորության մասին է՝ անկախ լեզվական և մտածելակերպի տարբերություններից։ Հենց դա էր պակասում բիբլիական Բաբելոն քաղաքի բնակիչներին։
Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ միայն սահմանափակ թվով հանդիսատես է հյուրընկալվելու։ Հետաքրքրվածները նախապես գրանցվել կարող են՝ Օպերային ստուդիայի էջին կամ director.opst@conservatory.am հասցեին հաղորդագրություն թողնելով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում