Ի՞նչ հիմքով են բարձրացրել հասարակական տրանսպորտի գինը
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որևէ իրավական ակտ։
«Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։ Բացի արի ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին։
Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են. ինչպես հայտնի է՝Տարոն Մարգարյանը, Նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և այսպես շարունակ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում