Աղբյուր․ Մաքսիմ Մայրովիչը կհեռանա Նոայից
15/01/2021 15:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը կարիերան չի շարունակելու Հայաստանում։ VNews.am-ի տեղեկություններով՝ ռուս ֆուտբոլիստը մոտ է Ռուսաստան վերադառնալուն։
Ամենայն հավանականությամբ, 24-ամյա ֆուտբոլիստը կմիանա Առաջին դիվիզիոնը (ФНЛ) ներկայացնող «Ակրոնին»։ Տոլյատի քաղաքի թիմը գլխավորում է «Նոայի» նախկին մարզիչ Իգոր Պիկուշչակը։
«Ակրոնը» 22 թիմերի պայքարում զբաղեցնում է 20-րդ տեղը։
Մայրովիչը 2019 թվականի հուլիսին էր դարձել երևանյան ակումբի ֆուտբոլիստ։ Այս ընթացքում նա 39 խաղի է մասնակցել, որոնցում 16 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում